Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

«Մենք ոչ ոք ենք», - ասում են «ուրվական երկրից» փախստականները

«Մենք ոչ ոք ենք», - ասում են «ուրվական երկրից» փախստականները

Ներկայացնում ենք The Washington Post թերթի մեկնաբան Դեյվիդ Իգնեշիուսի A cry for the refugees of emptied Nagorno-Karabakh: ‘We are nobody’ հոդվածի հայերեն թարգմանությունը:

Դեյվիդ Իգնեշիուս

Անցյալ շաբաթ ադրբեջանական հեռուստատեսությունը ցույց տվեց, թե ինչպես են քանդում Լեռնային Ղարաբաղի նախկին խորհրդարանի շենքը: Դա խորհրդանշական վերջնական հարված էր տարածքին, որից փախել է ավելի քան 100,000 մարդ՝ հետեւում թողնելով ամայի գյուղեր ու դատարկ փողոցներ:

«Մենք ոչ ոք ենք», - ասում է Արտակ Բեգլարյանը՝ Ղարաբաղի նախկին օմբուդսմենը եւ այժմ նրա սակավաթիվ հանրային պաշտպաններից մեկը: Ղարաբաղի գրեթե բոլոր հայ բնակիչների պես՝ նա փախավ հարեւան Հայաստան, երբ սեպտեմբերին ադրբեջանական զորքը վերահսկողություն հաստատեց: «Ուրվական երկիր է», - ասում է Բեգլարյանը այդ ժայռոտ, կանաչագեղ շրջանի մասին, որտեղ ծնվել է:


Հայաստանը «դժվարությամբ փորձում է հոգալ փախստական դարձած 100,000 էթնիկ եղբայրների մասին», - ասվում է Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում: Հայաստանի կառավարությունը տրամադրում է փոքրիկ նպաստներ, սակայն դրանք էլ կարող են շուտով վերջանալ: Միջազգային հարթակներում չեն քննարկում պատերազմի հետեւանքով տեղահանված ղարաբաղցիների «վերադարձի իրավունքը», թեեւ նրանք ցանկանում են հետ գնալ, բերել իրենց իրերը կամ պարզապես այցելել ընտանեկան գերեզմանները:

Իրենց պապենական տները լքած ղարաբաղցիների վիճակը մեծ մասամբ անտեսվել է Գազայի եւ Ուկրաինայի պատերազմներով զբաղված աշխարհում: Բայց Ղարաբաղը էթնիկ զտման ցայտուն օրինակ է օրենքով Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում, որը մինչեւ անցյալ տարի գրեթե ամբողջությամբ բնակեցված էր էթնիկ հայերով: Այժմ, ըստ Բեգլարյանի, ընդամենը 21 հայ է մնացել 120,000 բնակչություն ունեցող տարածքում: Պետքարտուղարության պաշտոնյան ինձ ասաց, որ այդ թիվը մոտ 30 ընտանիք է, ինչը ցանկացած դեպքում չնչին է:

Հայոց պատմությունը նման ողբերգությունների պատում է, ինչը հայ մեծանուն բանաստեղծ Վահան Թեքեյանը արտահայտել է իր «Փոշի-ազգ» բանաստեղծության վերնագրով: Թեքեյանը ապրել է տարագրության մեջ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո, որը ընթացքում, պատմաբանների կարծիքով, սպանվել է ավելի քան 1 միլիոն հայ: Այդ սպանդի ժամանակ զոհվել են նաեւ իմ ընտանիքի անդամները:

Աքսորի եւ մահվան այս կրկնվող շրջանը մասամբ պայմանավորված է աշխարհագրությամբ: Հայաստանն առաջինն էր, որ ընդունեց քրիստոնեությունը 301 թվականին: Սակայն դարերի ընթացքում աճեց մահմեդական հարեւանների հետ լարվածությունը, որը 1915-ի ցեղասպանության ժամանակ վերածվեց աղետի: Ռուսաստանը պատմականորեն Հայաստանի պաշտպանն էր, բայց Խորհրդային Միության կողմից Ղարաբաղի կարգավիճակը դասական սովետական «բաժանիր եւ տիրիր» մանեւր էր. օրենքով ադրբեջանական հանրապետության մաս, բայց էթնիկապես հայկական:

Ղարաբաղի երկիմաստ կարգավիճակը պայթեց հետխորհրդային ժամանակաշրջանում: Հայաստանը 1991 թվականից հետո վերահսկողություն ստանձնեց տարածքի նկատմամբ, իսկ հետո կորցրեց այն 2020-ի պատերազմում: 2020 թվականի հակամարտությունը դադարեցնելու համար Ռուսաստանը խաղաղության համաձայնագիր բանակցեց, սակայն Մոսկվան ավելի զբաղված էր Ուկրաինայով եւ չդիմադրեց, երբ անցյալ աշնանը Ադրբեջանն իր ձեռքն առավ վերահսկողությունը: Ղարաբաղցիները փախան Հայաստան, սակայն այնտեղի իշխանությունը դժվարությամբ է ինտեգրում նրանց:

«Հայաստանը խնդիրներ ունի ինտեգրելու ավելի քան 100,000 փախստականների, որոնք լքել են Լեռնային Ղարաբաղը», - նշվում է Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում: «Երեւանը փորձել է առատաձեռն լինել, բայց չունի միջոցներ եւ երկարաժամկետ ծրագիր՝ անպաշտպան թողնելով տեղահանվածներին, որոնց ապագան անորոշ է»:

Բեգլարյանն ինձ հանդիպեց Վաշինգտոնում, որտեղ նա փորձում է աջակցություն ստանալ ԱՄՆ կառավարությունից: Սակայն Բայդենի վարչակազմը, ինչպես եւ նախորդները, հայտնվել է հայկական հարցի նկատմամբ կարեկցանքի, ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի եւ Իրանի դեմ օգտակար գործընկեր Ադրբեջանի արանքը: Պետքարտուղարության բարձրաստիճան մի պաշտոնյա ինձ ասաց, որ ամերիկացի դիվանագետները բարձրացրել են «վերադարձի իրավունքի» հարցը Ադրբեջանի ներկայացուցիչների մոտ: Սակայն պետության ուշադրության կենտրոնում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագիրն է:

Ադրբեջանցի պաշտոնյաներն ասում են, որ Ղարաբաղում էթնիկ զտումների մասին հայտարարություններն «անհիմն» են: Նրանք պնդում են, որ հայկական վերահսկողության տասնամյակների ընթացքում ադրբեջանցիները քշվել են Ղարաբաղից, եւ նրանք նույնպես իրավունք ունեն հայրենադարձության, ինչը նախագահ Իլհամ Ալիեւն անվանել է «Մեծ վերադարձի ծրագիր»:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցությունները շարունակվում են: Երկու երկրների ղեկավարները հանդիպեցին անցյալ ամիս Մյունխենի համաժողովի ժամանակ, իսկ արտգործնախարարները փետրվարի 28-ին Բեռլինում բանակցությունների եւս մեկ փուլ անցկացրին: Դեկտեմբերին Ադրբեջանը Հայաստանի հետ համատեղ հայտարարություն արեց, որում ասվում էր, որ երկու երկրները ցանկանում են կարգավորել հարաբերությունները եւ «կիսում են այն տեսակետը, որ երկար սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա»:

Սակայն առայժմ նախկին ղարաբաղցիները անօթեւան են եւ դժվար կացության մեջ, իսկ մի քանիսը բանտարկված են Բաքվում: Բեգլարյանը եւ օմբուդսմենի պաշտոնում նրա իրավահաջորդ Գեղամ Ստեփանյանն ինձ պատմեցին, որ սերտորեն համագործակցում էին Ռուբեն Վարդանյանի հետ, որը նախքան ադրբեջանցիների կողմիղ գրավվելը Արցախի պետնախարարն էր:

Պետդեպարտամենտի պաշտոնյաներն ինձ ասացին, որ Բաքվում գտնվող «մի քանի տասնյակ» ղարաբաղցի բանտարկյալներից Վարդանյանն ամենաականավորն է:

Անցյալ տարի, երբ հայերը փախան Ղարաբաղից, նրանք թողեցին մոտ 400 եկեղեցի եւ այլ կրոնական վայրեր, ասվում է «Ռոյթերս»-ի զեկույցում: Վաշինգտոնի «Աստվածաշնչի թանգարանը» իր կայքում հաստատում է. «Այսօր Ղարաբաղում դեռ կան բարձրարժեք եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր եւ սրբավայրեր, որոնցից շատերը հայերեն լեզվով գրություններ ունեն՝ անցյալ դարերի մարդկանց անուններով, պատմություններով եւ աղոթքներով»:

«Սիրտս ցավում է, ես վրդովված եմ հազարավոր հայերի համար, որոնց մեկուսացրին, սովի մատնեցին, իսկ հետո ստիպեցին լքել իրենց տները Ադրբեջանի կառավարության հարձակման հետեւանքով: Անչափ կարեւոր է, որ մենք աջակցություն տրամադրենք փախստականներին այս դժվարին ժամանակաշրջանում եւ երկու ազգերի միջեւ կայուն խաղաղության ուղի գտնենք», - ասաց սենատոր Գարի Փիթերսը: Կոնգրեսում նա առաջնորդում է Ղարաբաղի հայերին օգնելու ջանքերը:

Պատմությունը արյունալի հակամարտությունների պատում է, երբ մարդկանց ստիպել են լքել իրենց հողերը եւ փախստական դառնալ: Գուցե մենք կարծում ենք, որ ապրում ենք ավելի ժամանակակից աշխարհում, որտեղ պատերազմի ավերածությունները վերահսկում է միջազգային իրավունքը եւ ՄԱԿ-ը: Բայց այն վայրերի ցանկին, որտեղ այդ կանոնները կարծես չեն գործում, կարող ենք ավելացնել Լեռնային Ղարաբաղի դատարկված տարածքը:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Ներկայացնում ենք The Washington Post թերթի մեկնաբան Դեյվիդ Իգնեշիուսի A cry for the refugees of emptied Nagorno-Karabakh: &lsquo;We are nobody&rsquo; հոդվածի հայերեն թարգմանությունը:

Դեյվիդ Իգնեշիուս

Անցյալ շաբաթ ադրբեջանական հեռուստատեսությունը ցույց տվեց, թե ինչպես են քանդում Լեռնային Ղարաբաղի նախկին խորհրդարանի շենքը: Դա խորհրդանշական վերջնական հարված էր տարածքին, որից փախել է ավելի քան 100,000 մարդ՝ հետեւում թողնելով ամայի գյուղեր ու դատարկ փողոցներ:

&laquo;Մենք ոչ ոք ենք&raquo;, - ասում է Արտակ Բեգլարյանը՝ Ղարաբաղի նախկին օմբուդսմենը եւ այժմ նրա սակավաթիվ հանրային պաշտպաններից մեկը: Ղարաբաղի գրեթե բոլոր հայ բնակիչների պես՝ նա փախավ հարեւան Հայաստան, երբ սեպտեմբերին ադրբեջանական զորքը վերահսկողություն հաստատեց: &laquo;Ուրվական երկիր է&raquo;, - ասում է Բեգլարյանը այդ ժայռոտ, կանաչագեղ շրջանի մասին, որտեղ ծնվել է:


Հայաստանը &laquo;դժվարությամբ փորձում է հոգալ փախստական դարձած 100,000 էթնիկ եղբայրների մասին&raquo;, - ասվում է Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում: Հայաստանի կառավարությունը տրամադրում է փոքրիկ նպաստներ, սակայն դրանք էլ կարող են շուտով վերջանալ: Միջազգային հարթակներում չեն քննարկում պատերազմի հետեւանքով տեղահանված ղարաբաղցիների &laquo;վերադարձի իրավունքը&raquo;, թեեւ նրանք ցանկանում են հետ գնալ, բերել իրենց իրերը կամ պարզապես այցելել ընտանեկան գերեզմանները:

Իրենց պապենական տները լքած ղարաբաղցիների վիճակը մեծ մասամբ անտեսվել է Գազայի եւ Ուկրաինայի պատերազմներով զբաղված աշխարհում: Բայց Ղարաբաղը էթնիկ զտման ցայտուն օրինակ է օրենքով Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում, որը մինչեւ անցյալ տարի գրեթե ամբողջությամբ բնակեցված էր էթնիկ հայերով: Այժմ, ըստ Բեգլարյանի, ընդամենը 21 հայ է մնացել 120,000 բնակչություն ունեցող տարածքում: Պետքարտուղարության պաշտոնյան ինձ ասաց, որ այդ թիվը մոտ 30 ընտանիք է, ինչը ցանկացած դեպքում չնչին է:

Հայոց պատմությունը նման ողբերգությունների պատում է, ինչը հայ մեծանուն բանաստեղծ Վահան Թեքեյանը արտահայտել է իր &laquo;Փոշի-ազգ&raquo; բանաստեղծության վերնագրով: Թեքեյանը ապրել է տարագրության մեջ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո, որը ընթացքում, պատմաբանների կարծիքով, սպանվել է ավելի քան 1 միլիոն հայ: Այդ սպանդի ժամանակ զոհվել են նաեւ իմ ընտանիքի անդամները:

Աքսորի եւ մահվան այս կրկնվող շրջանը մասամբ պայմանավորված է աշխարհագրությամբ: Հայաստանն առաջինն էր, որ ընդունեց քրիստոնեությունը 301 թվականին: Սակայն դարերի ընթացքում աճեց մահմեդական հարեւանների հետ լարվածությունը, որը 1915-ի ցեղասպանության ժամանակ վերածվեց աղետի: Ռուսաստանը պատմականորեն Հայաստանի պաշտպանն էր, բայց Խորհրդային Միության կողմից Ղարաբաղի կարգավիճակը դասական սովետական &laquo;բաժանիր եւ տիրիր&raquo; մանեւր էր. օրենքով ադրբեջանական հանրապետության մաս, բայց էթնիկապես հայկական:

Ղարաբաղի երկիմաստ կարգավիճակը պայթեց հետխորհրդային ժամանակաշրջանում: Հայաստանը 1991 թվականից հետո վերահսկողություն ստանձնեց տարածքի նկատմամբ, իսկ հետո կորցրեց այն 2020-ի պատերազմում: 2020 թվականի հակամարտությունը դադարեցնելու համար Ռուսաստանը խաղաղության համաձայնագիր բանակցեց, սակայն Մոսկվան ավելի զբաղված էր Ուկրաինայով եւ չդիմադրեց, երբ անցյալ աշնանը Ադրբեջանն իր ձեռքն առավ վերահսկողությունը: Ղարաբաղցիները փախան Հայաստան, սակայն այնտեղի իշխանությունը դժվարությամբ է ինտեգրում նրանց:

&laquo;Հայաստանը խնդիրներ ունի ինտեգրելու ավելի քան 100,000 փախստականների, որոնք լքել են Լեռնային Ղարաբաղը&raquo;, - նշվում է Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում: &laquo;Երեւանը փորձել է առատաձեռն լինել, բայց չունի միջոցներ եւ երկարաժամկետ ծրագիր՝ անպաշտպան թողնելով տեղահանվածներին, որոնց ապագան անորոշ է&raquo;:

Բեգլարյանն ինձ հանդիպեց Վաշինգտոնում, որտեղ նա փորձում է աջակցություն ստանալ ԱՄՆ կառավարությունից: Սակայն Բայդենի վարչակազմը, ինչպես եւ նախորդները, հայտնվել է հայկական հարցի նկատմամբ կարեկցանքի, ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի եւ Իրանի դեմ օգտակար գործընկեր Ադրբեջանի արանքը: Պետքարտուղարության բարձրաստիճան մի պաշտոնյա ինձ ասաց, որ ամերիկացի դիվանագետները բարձրացրել են &laquo;վերադարձի իրավունքի&raquo; հարցը Ադրբեջանի ներկայացուցիչների մոտ: Սակայն պետության ուշադրության կենտրոնում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագիրն է:

Ադրբեջանցի պաշտոնյաներն ասում են, որ Ղարաբաղում էթնիկ զտումների մասին հայտարարություններն &laquo;անհիմն&raquo; են: Նրանք պնդում են, որ հայկական վերահսկողության տասնամյակների ընթացքում ադրբեջանցիները քշվել են Ղարաբաղից, եւ նրանք նույնպես իրավունք ունեն հայրենադարձության, ինչը նախագահ Իլհամ Ալիեւն անվանել է &laquo;Մեծ վերադարձի ծրագիր&raquo;:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցությունները շարունակվում են: Երկու երկրների ղեկավարները հանդիպեցին անցյալ ամիս Մյունխենի համաժողովի ժամանակ, իսկ արտգործնախարարները փետրվարի 28-ին Բեռլինում բանակցությունների եւս մեկ փուլ անցկացրին: Դեկտեմբերին Ադրբեջանը Հայաստանի հետ համատեղ հայտարարություն արեց, որում ասվում էր, որ երկու երկրները ցանկանում են կարգավորել հարաբերությունները եւ &laquo;կիսում են այն տեսակետը, որ երկար սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա&raquo;:

Սակայն առայժմ նախկին ղարաբաղցիները անօթեւան են եւ դժվար կացության մեջ, իսկ մի քանիսը բանտարկված են Բաքվում: Բեգլարյանը եւ օմբուդսմենի պաշտոնում նրա իրավահաջորդ Գեղամ Ստեփանյանն ինձ պատմեցին, որ սերտորեն համագործակցում էին Ռուբեն Վարդանյանի հետ, որը նախքան ադրբեջանցիների կողմիղ գրավվելը Արցախի պետնախարարն էր:

Պետդեպարտամենտի պաշտոնյաներն ինձ ասացին, որ Բաքվում գտնվող &laquo;մի քանի տասնյակ&raquo; ղարաբաղցի բանտարկյալներից Վարդանյանն ամենաականավորն է:

Անցյալ տարի, երբ հայերը փախան Ղարաբաղից, նրանք թողեցին մոտ 400 եկեղեցի եւ այլ կրոնական վայրեր, ասվում է &laquo;Ռոյթերս&raquo;-ի զեկույցում: Վաշինգտոնի &laquo;Աստվածաշնչի թանգարանը&raquo; իր կայքում հաստատում է. &laquo;Այսօր Ղարաբաղում դեռ կան բարձրարժեք եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր եւ սրբավայրեր, որոնցից շատերը հայերեն լեզվով գրություններ ունեն՝ անցյալ դարերի մարդկանց անուններով, պատմություններով եւ աղոթքներով&raquo;:

&laquo;Սիրտս ցավում է, ես վրդովված եմ հազարավոր հայերի համար, որոնց մեկուսացրին, սովի մատնեցին, իսկ հետո ստիպեցին լքել իրենց տները Ադրբեջանի կառավարության հարձակման հետեւանքով: Անչափ կարեւոր է, որ մենք աջակցություն տրամադրենք փախստականներին այս դժվարին ժամանակաշրջանում եւ երկու ազգերի միջեւ կայուն խաղաղության ուղի գտնենք&raquo;, - ասաց սենատոր Գարի Փիթերսը: Կոնգրեսում նա առաջնորդում է Ղարաբաղի հայերին օգնելու ջանքերը:

Պատմությունը արյունալի հակամարտությունների պատում է, երբ մարդկանց ստիպել են լքել իրենց հողերը եւ փախստական դառնալ: Գուցե մենք կարծում ենք, որ ապրում ենք ավելի ժամանակակից աշխարհում, որտեղ պատերազմի ավերածությունները վերահսկում է միջազգային իրավունքը եւ ՄԱԿ-ը: Բայց այն վայրերի ցանկին, որտեղ այդ կանոնները կարծես չեն գործում, կարող ենք ավելացնել Լեռնային Ղարաբաղի դատարկված տարածքը:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է &laquo;Գալուստ Կիւլպէնկեան&raquo; Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն &laquo;Գալուստ Կիւլպէնկեան&raquo; Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Развитие центров экономического роста и создание аварийно-спасательных центров на территории АЗРФ обсудили на заседании президиума госкомиссии по Арктике



Жизнь

Правильная эксплуатация грузовых шин позволит продлить срок их службы




Українські новини

ОіБ - охорона і безпека: замовляй охорону в Харькові



Новости 24 часа

Команда Центрального округа Росгвардии стала призером на чемпионате по пожарно-спасательному спорту в Москве (видео)



Game News

Мафия-НН: отличная команда сплоченных коллег, которые стали друг другу почти как семья.



Москва

«СВЯТОЙ ЛЕНИН» легально изготавливает армии и спецслужбы. 6 серия. СЕРЬЁЗНЫЙ НОВОСТНОЙ СЕРИАЛ.



News Every Day

Brentford B and Tiverton Town Friendlies Announced



Блоги

Выгодно ли покупать квартиру в новостройке?



Москва

Экс-глава МИД Австрии Кнайсль заявила, что жить в России безопаснее, чем в Европе



МакSим

Аномалия как у МакSим. Младенец с шестью пальцами попал в больницу



Москва

ЦСКА предложил контракт экс-тренеру «Локомотива»



Australian Open

Синнер повторил уникальное достижение Джоковича и Надаля на турнирах «Большого шлема»



Москва

Книжные новинки, лаборатория текста и иллюстраций — ждут гостей Московского детского фестиваля искусств «НЕБО»



Концерт

Концерт студии "Жерминаль"



Симферополь

Выставка-предупреждение «Пожарная безопасность», В рамках Федеральной информационной противопожарной кампании «Останови огонь».



Москва

Дивный новый мир цифровизации: в Москве пройдет Форум «Время цифры»



Москва

Собянин: Более трех миллионов человек посетили фестиваль «Москва на волне. Рыбная неделя»



Москва

Дивный новый мир цифровизации: в Москве пройдет Форум «Время цифры»



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В арктическую экспедицию Росатома может отправиться школьник из Приамурья





Путин в России и мире
Москва

Руководство Краснодара посетило китайский Харбин. Рассказываем подробности


Лукашенко в Беларуси и мире
Минск

Путин и Лукашенко обсудили парад в Минске




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

НАТО оказалась не готова к войне с Россией. Тайное соглашение США и Киева: Враг нацелился на Белгород - источники


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Анастасия Волочкова

Маленький Душанбе под крылышком щедрой балерины: загородный особняк Анастасии Волочковой наводнили особенные таджики



Москва

Почти 250 водителей с признаками опьянения выявили в городе с начала недели

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net