Արեւմուտքը ձգտում է Հայաստանը գործիք դարձնել Ռուսաստանի դեմ, պնդում են Մոսկվայում
«Ուշադրություն ենք դարձրել Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփիի հայտարարություններին, որը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին «Ռուսաստանից բխող սպառնալիքներին» դիմակայելու համար։ Մեզ այլեւս չի զարմացնում այն փաստը, որ Լոնդոնը դադարել է թաքցնել իր բոլոր քայլերի հակառուսական բնույթը հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Հարավային Կովկասում։ Բայց Հիփիի բացահայտումները նաեւ ուղղակի հաստատում են, որ Արեւմուտքը ձգտում է Հայաստանը գործիք դարձնել տարածաշրջանում Մոսկվայի դեմ վարվող քաղաքականության մեջ։ Երեւանում պատասխանատու քաղաքական գործիչները պետք է լրջորեն մտածեն»,- ՏԱՍՍ-ին ասել են ՌԴ ԱԳՆ-ում։
Նախորդ շաբաթ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարող է Միացյալ Թագավորության ռազմական արդյունաբերությունն օգտվել Ռուսաստանի գլխավորած ռազմաքաղաքական դաշինքից Հայաստանի դուրս գալուց, Ջեյմս Հիփին ասել էր.
«Կազմակերպությունից պաշտոնապես դուրս գալու մասին դեռ խոսք չկա։ Մեծ Բրիտանիան այս որոշումը համարում է Հայաստանի ինքնիշխան իրավունքը եւ աշխատելու է եվրատլանտյան գործընկերների հետ՝ պաշտպանելու Հայաստանը ռուսական սպառնալիքներից»: