Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Winter Festival -46°C․ Ամասիայի փառատոնն ու ՏԱԽ-ի աշխատանքը Շիրակում

Winter Festival -46°C․ Ամասիայի փառատոնն ու ՏԱԽ-ի աշխատանքը Շիրակում

Փետրվարի 24-ին Շիրակի հյուսիսում՝ Ամասիայում, թեեւ եղանակը տաք էր, բայց կատարյալ -46°C ձմեռային փառատոնը երկրորդ անգամ անցկացնելու համար։

Winter Festival -46°C-ն իրականացրել է «Հյուսիսային ուղի» տեղական ակտիվ խումբը (ՏԱԽ)՝ LEAD4Shirak ծրագրի եւ ՀՀ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։

Փառատոնի մասնակիցներից ոմանց Շիրակի ձյունածածկ լեռներ հասնելու հարցում օգնել էին կազմակերպիչները՝ Երեւանից Ամասիա եւ հետադարձ անվճար ավտոբուսներ տրամադրելով։ Ձմեռային մարզաձեւերի եւ զվարճանքների սիրահարները փառատոնի ընթացքում սահել են սնոուբորդով, դահուկներով, սահնակներով, ձյունագնացներով, լեռնադահուկով, օգտվել ձմեռային մյուս զվարճանքներից ու խաղերից։ Տարածքում տեղադրված տնակներում էլ տեղացիները ներկայացրել են համեղ սնունդ, խմիչքներ եւ ձեռագործ իրեր։

«Հյուսիսային ուղի» տեղական ակտիվ խմբի (ՏԱԽ) մենեջեր Հարություն Հարությունյանն ասել է, որ -46°C-ը մեծ ներդրում է Շիրակի հյուսիսում զբոսաշրջության զարգացման հարցում եւ կարող է այցեքարտ դառնալ ինչպես մարզի, այնպես էլ՝ ամբողջ Հայաստանի համար։

«-46°C-ը իր ձեւով առաջինն է Շիրակի մարզում, բայց հիմքում տեղական փոքր միջոցառումներն են՝ Աշոցքի ձմեռ, Ամասիայի ձմեռ, Շիրակի ձմեռ, որոնք եւս հետաքրքիր էին, բայց իրենց ձեւով ձմեռային մարզաձեւերի մրցումներ էին։ -46°C-ով ձեւաչափը փոխվել է, մարդկանց հրավիրում ենք լավ ժամանակ անցկացնելու, ձմեռային զվարճանքներից օգտվելու։ Փորձում ենք համագործակցային մթնոլորտ ստեղծել եւ կարծես հաջողում ենք, երբ առաջին անգամ էինք փառատոնը կազմակերպում, համագործակցության խնդիր ունեինք, հիմա այդպես չէ»,- ասել է նա։

Հարություն Հարությունյանը նշել է, որ ձմեռային փառատոնը չէր լինի, եթե չլիներ «Հյուսիսային ուղի» ՏԱԽ-ը։

«Այս խմբերի գործունեության ձեւաչափը տարբեր ներկայացուցիչների միավորումն է՝ պետական, մասնավոր բիզնես, քաղհասարակություն, տարածաշրջանի զարգացման սեփական ուղին մշակելու եւ ընդհանուր նախագծեր իրականացնելու համար։ Մեր ուղին գալիս է սրան, արդեն երկրորդ տարին այս փառատոնն ենք կազմակերպում, փորձում ենք մասնագիտանալ եւ հետագայում էլ ավելի լավ ներկայանալ։ ՏԱԽ-ը զբոսաշրջային կարեւոր փորձառության հիմք է դնում, այն փորձում է լինել տարածաշրջանի զբոսաշրջային պոտենցիալը մեծացնող կառույց»,- Մեդիամաքսին ասել է «Հյուսիսային ուղի» տեղական ակտիվ խմբի մենեջերը։

Շիրակի մարզում այժմ գործում է երեք ՏԱԽ ՝ «Արագած հովիտ», «Կենտրոնական Շիրակ» եւ «Հյուսիսային ուղի», յուրաքանչյուրն ունի իր բնակավայրերի համար կազմած ռազմավարություն։

LEAD4Shirak ծրագրի ղեկավար Հուսիկ Սարգսյանն էլ նշել է, որ -46°C ձմեռային փառատոնի հիմնական նպատակը տարածքների ճանաչելիությունը բարձրացնելն ու ընդհանուր արժեքներ ձեւավորելն է, որ համայնքում ապրողներն իրենց նույնականացնեն այդ արժեքների հետ։

«Այս տարի տեղացի շատ կամավորներ են միացել մեզ։ Նախորդ տարի, երբ փառատոնն առաջին անգամ անցկացրեցինք, մեր կողքին 4-5 կամավոր էր, այս տարի նրանց թիվը հասնում է 30-ի։ Մոտ տասը օր է՝ տեղացի կամավորները միացել են փառատոնի կազմակերպիչներին եւ օգնում են տարբեր աշխատանքներում»,- ասել է նա։

Խոսելով LEAD4Shirak ծրագրի մասին՝ Հուսիկ Սարգսյանն ասել է, որ այն ֆինանսավորվում է Եվրամիության եւ Ավստրիայի զարգացման գործակալության կողմից։ Նա նշել է, որ *LEADER-ը Եվրոպական միության մոտեցումն է՝ գյուղական տարածքները զարգացնելու համար:

«Եվրոպայում այն օրենքի ուժ ունեցող մոտեցում է, Հայաստանում դեռ պիլոտային փուլում է, կավարտվի 2025 թվականին եւ կներկայացնենք կառավարությանը՝ հետագա որոշումների համար։ Եթե գյուղերը զարգացնելու այս մոտեցումը ընդունելի, հետաքրքիր լինի, ապա հնարավոր է, որ Հայաստանը որդեգրի կամ ադապտացնի այն։ Այս մոտեցման հիմնական իմաստը գործընկերության հարթակ՝ տեղական ակտիվ խումբ (ՏԱԽ), ստեղծելն է, որը բաղկացած կլինի տեղական ինքնակառավարման մարմինների, տեղական բիզնեսի եւ քաղհասարակության անդամներից։ Այսպիսով, ստեղծվում է միջավայր, որտեղ ՏԻՄ ներկայացուցիչները, բիզնեսն ու քաղհասարակությունը միասին կարողանում են որոշել իրենց տարածքի զարգացման ուղղությունները։ Զբոսաշրջությունն այդ ուղղություններից մեկն է»,- ասել է Հուսիկ Սարգսյանը։

Նա նշել է, որ Ամասիայում ձմեռային տուրիզմը զարգանում է մեծ թափով եւ սա ապացույց է, որ Հայաստանի տարբեր համայնքներում գյուղական տուրիզմի զարգացման մեծ հնարավորություն կա։

«Նախորդ տարի -46°C ձմեռային փառատոնը կազմակերպել էինք մեր միջոցներով, ուրախալի է, որ այս տարի մեզ նկատեցին պետական իշխանություններն ու Տուրիզմի կոմիտեն աջակցեց փառատոնի ֆինանսավորման հարցում։ Մեզ համար սա մեծ առաջընթաց է, պետական աջակցությունը կարող է նպաստել -46°C-ի կայունությանը։ Պետական աջակցությունը հույս է տալիս, որ փառատոնը կշարունակի ապրել։ Պետք է ամեն ինչ անենք, որ -46°C-ը դառնա ամենամյա։ Այն գրանցելու ենք, բրենդավորենք եւ դարձնենք տեղական ակտիվ խմբերից մեկի բիզնեսը, որ փառատոնը կարողանա հոգալ սեփական ծախսերը»,- ասել LEAD4Shirak ծրագրի ղեկավար Հուսիկ Սարգսյանը։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանն էլ նշել է, որ -46°C-ը դեռեւս միակ ձմեռային փառատոնն է, որին աջակցում է կոմիտեն եւ այն կարեւոր է Հայաստանը որպես չորս եղանակի զբոսաշրջային ուղղություն դիրքավորելու համար։

«Զբոսաշրջության կոմիտեն ամեն տարի անցկացնում է բաց մրցույթ եւ փորձում աջակցել տարբեր փառատոնների իրականացմանը։ Նախորդ տարի աջակցություն ենք տրամադրել 16 փառատոնի, -46°C ձմեռային փառատոնն այս տարի առաջինն է։ Բացի ֆինանսավորումից՝ մեր թիմը նաեւ օգնում է իրազեկման աշխատանքներում, որ ավելի մեծ թվով մարդիկ տեղեկանան եւ մասնակցեն։ Այս փառատոնը կարեւոր է ոչ միայն օտարերկրյա զբոսաշրջիկների՝ Հայաստան այցելելու, այլ նաեւ ներքին զբոսաշրջության համար։ Ինքս էլ Ամասիայում առաջին անգամ եմ։ Նման փառատոնները եւս մեկ պատճառ են մեր երկիրը բացահայտելու, Հայաստանի քաղաքներով ու մարզերով հետաքրքրվելու համար»,- ասել է Սիսիան Պօղոսեանը։

*ԵՄ LEADER մեթոդաբանությունն իրականացվում է տեղական ակտիվ խմբերի ՝ՏԱԽ-երի միջոցով, որոնք, առաջնորդվելով գործընկերության եւ նորարարության մոդելով, համախմբում են տեղական իշխանությունների, տեղական բիզնեսների եւ տեղական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ ապահովելու շոշափելի արդյունքներ եւ նպաստելու տեղական զարգացմանը։ Շիրակի մարզում ԵՄ LEADER մեթոդաբանությունը իրականացնում է Lead4Shirak ծրագիրը Եվրոպական միության եւ Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ:

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյան

Փետրվարի 24-ին Շիրակի հյուսիսում՝ Ամասիայում, թեեւ եղանակը տաք էր, բայց կատարյալ -46&deg;C ձմեռային փառատոնը երկրորդ անգամ անցկացնելու համար։

Winter Festival -46&deg;C-ն իրականացրել է &laquo;Հյուսիսային ուղի&raquo; տեղական ակտիվ խումբը (ՏԱԽ)՝ LEAD4Shirak ծրագրի եւ ՀՀ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։

Փառատոնի մասնակիցներից ոմանց Շիրակի ձյունածածկ լեռներ հասնելու հարցում օգնել էին կազմակերպիչները՝ Երեւանից Ամասիա եւ հետադարձ անվճար ավտոբուսներ տրամադրելով։ Ձմեռային մարզաձեւերի եւ զվարճանքների սիրահարները փառատոնի ընթացքում սահել են սնոուբորդով, դահուկներով, սահնակներով, ձյունագնացներով, լեռնադահուկով, օգտվել ձմեռային մյուս զվարճանքներից ու խաղերից։ Տարածքում տեղադրված տնակներում էլ տեղացիները ներկայացրել են համեղ սնունդ, խմիչքներ եւ ձեռագործ իրեր։

&laquo;Հյուսիսային ուղի&raquo; տեղական ակտիվ խմբի (ՏԱԽ) մենեջեր Հարություն Հարությունյանն ասել է, որ -46&deg;C-ը մեծ ներդրում է Շիրակի հյուսիսում զբոսաշրջության զարգացման հարցում եւ կարող է այցեքարտ դառնալ ինչպես մարզի, այնպես էլ՝ ամբողջ Հայաստանի համար։

&laquo;-46&deg;C-ը իր ձեւով առաջինն է Շիրակի մարզում, բայց հիմքում տեղական փոքր միջոցառումներն են՝ Աշոցքի ձմեռ, Ամասիայի ձմեռ, Շիրակի ձմեռ, որոնք եւս հետաքրքիր էին, բայց իրենց ձեւով ձմեռային մարզաձեւերի մրցումներ էին։ -46&deg;C-ով ձեւաչափը փոխվել է, մարդկանց հրավիրում ենք լավ ժամանակ անցկացնելու, ձմեռային զվարճանքներից օգտվելու։ Փորձում ենք համագործակցային մթնոլորտ ստեղծել եւ կարծես հաջողում ենք, երբ առաջին անգամ էինք փառատոնը կազմակերպում, համագործակցության խնդիր ունեինք, հիմա այդպես չէ&raquo;,- ասել է նա։

Հարություն Հարությունյանը նշել է, որ ձմեռային փառատոնը չէր լինի, եթե չլիներ &laquo;Հյուսիսային ուղի&raquo; ՏԱԽ-ը։

&laquo;Այս խմբերի գործունեության ձեւաչափը տարբեր ներկայացուցիչների միավորումն է՝ պետական, մասնավոր բիզնես, քաղհասարակություն, տարածաշրջանի զարգացման սեփական ուղին մշակելու եւ ընդհանուր նախագծեր իրականացնելու համար։ Մեր ուղին գալիս է սրան, արդեն երկրորդ տարին այս փառատոնն ենք կազմակերպում, փորձում ենք մասնագիտանալ եւ հետագայում էլ ավելի լավ ներկայանալ։ ՏԱԽ-ը զբոսաշրջային կարեւոր փորձառության հիմք է դնում, այն փորձում է լինել տարածաշրջանի զբոսաշրջային պոտենցիալը մեծացնող կառույց&raquo;,- Մեդիամաքսին ասել է &laquo;Հյուսիսային ուղի&raquo; տեղական ակտիվ խմբի մենեջերը։

Շիրակի մարզում այժմ գործում է երեք ՏԱԽ ՝ &laquo;Արագած հովիտ&raquo;, &laquo;Կենտրոնական Շիրակ&raquo; եւ &laquo;Հյուսիսային ուղի&raquo;, յուրաքանչյուրն ունի իր բնակավայրերի համար կազմած ռազմավարություն։

LEAD4Shirak ծրագրի ղեկավար Հուսիկ Սարգսյանն էլ նշել է, որ -46&deg;C ձմեռային փառատոնի հիմնական նպատակը տարածքների ճանաչելիությունը բարձրացնելն ու ընդհանուր արժեքներ ձեւավորելն է, որ համայնքում ապրողներն իրենց նույնականացնեն այդ արժեքների հետ։

&laquo;Այս տարի տեղացի շատ կամավորներ են միացել մեզ։ Նախորդ տարի, երբ փառատոնն առաջին անգամ անցկացրեցինք, մեր կողքին 4-5 կամավոր էր, այս տարի նրանց թիվը հասնում է 30-ի։ Մոտ տասը օր է՝ տեղացի կամավորները միացել են փառատոնի կազմակերպիչներին եւ օգնում են տարբեր աշխատանքներում&raquo;,- ասել է նա։

Խոսելով LEAD4Shirak ծրագրի մասին՝ Հուսիկ Սարգսյանն ասել է, որ այն ֆինանսավորվում է Եվրամիության եւ Ավստրիայի զարգացման գործակալության կողմից։ Նա նշել է, որ *LEADER-ը Եվրոպական միության մոտեցումն է՝ գյուղական տարածքները զարգացնելու համար:

&laquo;Եվրոպայում այն օրենքի ուժ ունեցող մոտեցում է, Հայաստանում դեռ պիլոտային փուլում է, կավարտվի 2025 թվականին եւ կներկայացնենք կառավարությանը՝ հետագա որոշումների համար։ Եթե գյուղերը զարգացնելու այս մոտեցումը ընդունելի, հետաքրքիր լինի, ապա հնարավոր է, որ Հայաստանը որդեգրի կամ ադապտացնի այն։ Այս մոտեցման հիմնական իմաստը գործընկերության հարթակ՝ տեղական ակտիվ խումբ (ՏԱԽ), ստեղծելն է, որը բաղկացած կլինի տեղական ինքնակառավարման մարմինների, տեղական բիզնեսի եւ քաղհասարակության անդամներից։ Այսպիսով, ստեղծվում է միջավայր, որտեղ ՏԻՄ ներկայացուցիչները, բիզնեսն ու քաղհասարակությունը միասին կարողանում են որոշել իրենց տարածքի զարգացման ուղղությունները։ Զբոսաշրջությունն այդ ուղղություններից մեկն է&raquo;,- ասել է Հուսիկ Սարգսյանը։

Նա նշել է, որ Ամասիայում ձմեռային տուրիզմը զարգանում է մեծ թափով եւ սա ապացույց է, որ Հայաստանի տարբեր համայնքներում գյուղական տուրիզմի զարգացման մեծ հնարավորություն կա։

&laquo;Նախորդ տարի -46&deg;C ձմեռային փառատոնը կազմակերպել էինք մեր միջոցներով, ուրախալի է, որ այս տարի մեզ նկատեցին պետական իշխանություններն ու Տուրիզմի կոմիտեն աջակցեց փառատոնի ֆինանսավորման հարցում։ Մեզ համար սա մեծ առաջընթաց է, պետական աջակցությունը կարող է նպաստել -46&deg;C-ի կայունությանը։ Պետական աջակցությունը հույս է տալիս, որ փառատոնը կշարունակի ապրել։ Պետք է ամեն ինչ անենք, որ -46&deg;C-ը դառնա ամենամյա։ Այն գրանցելու ենք, բրենդավորենք եւ դարձնենք տեղական ակտիվ խմբերից մեկի բիզնեսը, որ փառատոնը կարողանա հոգալ սեփական ծախսերը&raquo;,- ասել LEAD4Shirak ծրագրի ղեկավար Հուսիկ Սարգսյանը։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանն էլ նշել է, որ -46&deg;C-ը դեռեւս միակ ձմեռային փառատոնն է, որին աջակցում է կոմիտեն եւ այն կարեւոր է Հայաստանը որպես չորս եղանակի զբոսաշրջային ուղղություն դիրքավորելու համար։

&laquo;Զբոսաշրջության կոմիտեն ամեն տարի անցկացնում է բաց մրցույթ եւ փորձում աջակցել տարբեր փառատոնների իրականացմանը։ Նախորդ տարի աջակցություն ենք տրամադրել 16 փառատոնի, -46&deg;C ձմեռային փառատոնն այս տարի առաջինն է։ Բացի ֆինանսավորումից՝ մեր թիմը նաեւ օգնում է իրազեկման աշխատանքներում, որ ավելի մեծ թվով մարդիկ տեղեկանան եւ մասնակցեն։ Այս փառատոնը կարեւոր է ոչ միայն օտարերկրյա զբոսաշրջիկների՝ Հայաստան այցելելու, այլ նաեւ ներքին զբոսաշրջության համար։ Ինքս էլ Ամասիայում առաջին անգամ եմ։ Նման փառատոնները եւս մեկ պատճառ են մեր երկիրը բացահայտելու, Հայաստանի քաղաքներով ու մարզերով հետաքրքրվելու համար&raquo;,- ասել է Սիսիան Պօղոսեանը։

*ԵՄ LEADER մեթոդաբանությունն իրականացվում է տեղական ակտիվ խմբերի ՝ՏԱԽ-երի միջոցով, որոնք, առաջնորդվելով գործընկերության եւ նորարարության մոդելով, համախմբում են տեղական իշխանությունների, տեղական բիզնեսների եւ տեղական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ ապահովելու շոշափելի արդյունքներ եւ նպաստելու տեղական զարգացմանը։ Շիրակի մարզում ԵՄ LEADER մեթոդաբանությունը իրականացնում է Lead4Shirak ծրագիրը Եվրոպական միության եւ Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ:

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյան

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Портативный ТСД корпоративного класса Saotron RT-T70



Мода

С чем носить джинсовое платье этой весной: примеры образов






Новости 24 часа

В Парке Горького вновь пройдет Московский детский фестиваль искусств «НЕБО»



Game News

Ubisoft cancels The Division: Heartland so it can focus on 'bigger opportunities' like XDefiant



Москва

«СВЯТОЙ ЛЕНИН» помогает Государственной Думе РФ оптимизировать налоговую сферу. «СВЯТОЙ кибер ЛЕНИН» удаляет налоги: перезагрузка.



News Every Day

'Survivor' Contestant Kenzie Petty Announces She's Pregnant, Expecting First Child with Husband Jackson



Настроение

Седая весна...



Москва

Мининвест Подмосковья напомнил условия получения субсидий для франшиз



Игорь Бутман

Игорь Бутман раскрыл, куда исчезла певица Ирина Отиева



Москва

Время трех губернаторов: итоги недели от редактора ЕАН Артема Рябова



Ига Свёнтек

Свёнтек высказалась об акции протеста экоактивистов, выбежавших на корты Рима



Москва

Актер из «Папиных дочек» пропал в Москве



Культура

В Бурятии театр готовит премьеру о войне СССР и Монголии с Японией: Россия, Культура, Победа



Симферополь

Фестиваль «Музыка моего города» в Бурятии украсил Театр кукол «Ульгэр»: Россия и Культура, Праздник и Дети



Москва

РОССИЯ И КИТАЙ: В МИРЕ ВОЗМОЖНА ГЕГЕМОНИЯ ЛИШЬ ИНТЕРЕСА НАРОДА, ЗАКОНА, ИСТИНЫ И СПРАВЕДЛИВОСТИ.



Москва

Собянин рассказал о мерах поддержки предпринимательства в Москве



Москва

Азербайджанский мигрант возмутился из-за того, что в Калининграде суд назначил 4,5 года лишения свободы за убийство в ДТП школьницы. Видео



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

СберСтрахование объединила защиту от кибератак и экорисков в одном полисе





Путин в России и мире
Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге об изменениях в налоговом и бюджетном законодательстве России


Лукашенко в Беларуси и мире
Минск

Минск поддерживает Баку: планы по строительству агрогородка в Карабахе – ОБНОВЛЕНО




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Europe1: Запад готовится убедить Зеленского принять принцип переговоров


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Сергей Шнуров

«Невероятен»: Лео Канделаки рассказал о работе с Сергеем Шнуровым



Москва

Анастасия Удальцова провела правовой мониторинг в Бутырке

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net