Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Շառլ դե Գոլ. Մենք վերադառնում ենք այնտեղ, որտեղ մեզ սպասում են

Շառլ դե Գոլ. Մենք վերադառնում ենք այնտեղ, որտեղ մեզ սպասում են

-Բարի լույս, մսյո լե պղեզիդան, թույլ տվեք Ձեզ ուղեկցել զբոսանքի:

-Բարի լույս, մսյո Օնորե դե Բալզակ, բայց ես չեմ պատրաստվում զբոսանքի գնալ:

-Երեկվանից Ձեր ծանրաբեռ գրասեղանին է իմ «Շագրենի կաշին»: Ես գիտեմ, որ Դուք առանձնապես չեք սիրում ոչ ինձ, ոչ իմ գրքերը, մսյո լե պղեզիդան Շառլ դե Գոլ, բայց դա չի նշանակում, որ ես Ձեզ ասելիք չունեմ:

-Մսյո Բալզակ, Դուք հիրավի անակնկալի վարպետ եք, թեև զբաղված եմ, չեմ կարող մերժել: Ի՞նչն է Ձեզ առավոտ վաղ Կոլոմբե` 80-ամյա պաշտոնաթող նախագահի տուն, բերել, երբ կարող էիք գնալ Փարիզ` Ելիսեյան պալատ, մսյո լե պղեզիդան Մակղոնը Ձեզ ավելի պիտի հետաքրքրի և շատ ավելի հարցերի կարող է պատասխանել:

-Ելիսեյան պալատում ես եղել եմ ու մսյո լե պղեզիդան Մակղոնին ասել եմ, որ Դուք եք Ֆրանսիայի իսկական ոգին: Դուք, որ մարմնավորում եք անսահման սերը ու մեր երկրի իրական վեհության վերականգնման գաղափարը: Դուք, որ ամբողջ կյանքում եղաք Դիմադրության շարժման ու Ֆրանսիայի դիմադրողականության մեծացման ջատագովը: Մսյո Մակղոնն ինձ հետ համաձայն էր: Եվ խնդրեց ինձ փոխանցել իր խորին հարգանքն ու նվիրումը Ձեզ:

-Այո՞, շնորհակալ եմ: Իսկ ինչու՞ է նա անվերջ կառավարություններ փոխում, բայց չի փոխում գլխավորը՝ Ֆրանսիան դեռ իր հինգերորդ հանրապետությունն է ապրում, թեպետ վաղուց մտել է վեցերորդի տիրույթներ:

-Մսյո լե պղեզիդան, Դուք լավ գիտեք ֆրանսիացուն` նա հեղափոխական է ի ծնե ու մինչև մահ, տենչում է փոփոխություններ, բայց դեմ է կոնկրետ փոփոխությանը: Նա ուզում է, որ կյանքը փոխվի, բայց իր կյանքում ոչինչ չփոխվի:

-Ոչ, մսյո Բալզակ, Դուք մի ամբողջ «Մարդկային կատակերգություն» եք գրել` հակառակն ապացուցելու համար:

-Այո, բայց չեմ ապացուցել: Ես եղել եմ ռոմանտիկ ու դարձել եմ ռեալիստ, ես գրել եմ բոլորի ու ամեն ինչի մասին: Օրը 18, երբեմն 20 ժամ: Բայց մարդկությունը չի փոխվել իմ գրածները կարդալով: Չի փոխվել` ինչ է թե ես հանճարեղ գրող եմ ու ապագան կանխատեսող, ասել եմ ճշմարտությունը ու ասել եմ տպավորիչ, թե համոզիչ՝ կարևոր չէ:

-Ինչու՞ եք հիմա իմ տուն եկել, ես Ձեր ամենահավատարիմ ընթերցողը չեմ:

-Որովհետև իշխանությունը երբեք չի սիրում ու պատրաստ չէ ճշմարտությունը լսել, որովհետև իշխանությունն իր համար կառուցում է ապակե առանձնատուն` վստահ, որ ամեն ինչ տեսնում է, իրականում չի տեսնում ու չի արձագանքում ապակե պատերից այն կողմ մնացած իրականությանը: Դուք այդպես պարտվեցիք 1969-ի ապրիլի 27-ի հանրաքվեում ու հեռացաք` նույնիսկ 1968-ի հզոր ցույցերից ու Ձեր հրաժարականի պահանջներից հետո` հունիսի 23-30-ի Ազգային ժողովի ընտրություններում 73,8 % ձայներ ստանալով: Ձեր ժամանակն ավարտվել էր` Դուք այլևս ասելիք չունեիք ֆրանսիացուն: Իշխանությունը երբեք չի լսում գրողին, չի լսում արվեստագետին, որովհետև նրա մեջ տեսնում է մրցակից ու համոզված է, որ ինքը մրցակցությունից դուրս է, որովհետև ինքն է որոշում կայացնողը, ոչ թե շարքային քաղաքացու տրամադրություններն ու մտքերն արտահայտող արվեստագետը: Իշխանությունը համարում է, որ արվեստագետը պատասխանատվություն չունի, ինքն ունի: Դա սխալ է` արմատական սխալ: Հայրենիքը մեկն է ու չի բաժանվում մտածողների ու չմտածողների:

-Դուք դա մսյո լե պղեզիդան Մակղոնին ասե՞լ եք:

-Իհարկե ու ի պատասխան լսել եմ` «Նախագահ լինելուց առաջ ու հետո ես Ֆրանսիայի շարքային քաղաքացի եմ»:

-Դուք նրան հավատացե՞լ եք:

-Իհարկե` ոչ:

-Այդ պատճառո՞վ եք եկել իմ տուն:

-Ոչ:

-Եկել եք իմ սխալները հիշեցնելու՞, թեպետ ես ինձ սխալ չեմ համարում:

-Դուք գտաք շագրենի կաշվի նոր բանաձև` որքան փոքրանում էր Ձեր անձնական շագրենի կաշին, այնքան մեծանում էր Ֆրանսիայինը: Դա հանճարեղ է, ես գլուխ եմ խոնարհում Ձեր առաջ: Դուք չհավատացիք ոչ պատմությանը, ոչ իրականությանը, ոչ պատերազմին, ոչ խաղաղությանը, Դուք գնացիք Ձեր ճանապարհով` ռեսպեկտ:

-Որքան հիշում եմ` ռեսպեկտը անգլերեն է ու նշանակում է հարգանք:

-Այո, մսյո լե պղեզիդան, սըր Ուինսթոն Չերչիլը ևս այդ բառը շատ էր սիրում ու խորհրդարանում ելույթները հաճախ այդ բառով էր ավարտում: Նա առաջինը Ձեզ օգնեց, իսկ հետո դավաճանեց:

-Սըր Ուինսթոնը ոչ ինձ էր օգնում, ոչ էլ ինձ դավաճանեց, իբրև վարչապետ` նա պաշտպանում էր Մեծ Բրիտանիայի շահերը, և` իսկապես ռեսպեկտ նրան: Ես նրան հարգում եմ: Դուք նրա՞ն էլ եք հանդիպել:

-Ես հիմա անսպասելի շատ ազատ ժամանակ ունեմ ու շատ եմ ճանապարհորդում: Ճիշտ է` ինկոգնիտո: Ինձ ոչ ոք չի ճանաչում ու չգիտի` ով եմ: Ես միջին տարիքի, հարուստ ֆրանսիացի եմ, որ շրջագայում է աշխարհում: Օրերս Հայաստանում էի` նրանք էլ են հեղափոխություն արել, հետաքրքիր էր համեմատել մեր հեղափոխությունների հետ:

-Մսյո Բալզակ, Դուք ինձ զարմացնում եք: Հայաստանի հեղափոխությունը Ֆրանսիայի ո՞ր հեղափոխության հետ եք ուզում համեմատել: Մենք ամեն օր ենք հեղափոխության պատրաստ:

-Ոչ, մսյո լե պղեզիդան, 1789-ից հետո մենք հեղափոխություններ չենք արել, մեր արածն աֆտերշոկեր էին, ուզում էինք նոր կյանքին հարմարվել, երբ մենք էլ չգիտեինք` ինչ ու ինչպես անել: Հայերն էլ նույնն են անում:

-Մսյո Բալզակ, Դուք ուզում եք նոր «Մարդկային կատակերգությու՞ն» գրելու` հայ հերոսներով:

-Մսյո լե պղեզիդան, ինչքան չեք սիրում իմ հերոսներին: Նրանք միայն ֆրանսիացի չեն, նրանք մարդիկ են, որ իմ օգնությամբ աշխարհին պատմել են իրենց սերը, ցավը, ստորությունն ու խելահեղությունը, դա հայրենիք չունի: Պատիվ ունեմ ասելու, որ բոլոր գրողները խելագարներ են, նրանք ապրում են հազարավոր կյանքեր, բայց մեռնում են իրենց կյանքում:

-Օ, պատիվ ունեմ Ձեզ ասել, որ քաղաքական գործիչները ևս խելագարներ են` նրանք հազարավոր կյանքերը մեկտեղում են իրենց կյանքում, անվանում են գաղափար ու ծրագիր, ապրում ու մեռնում են` կյանքի կոչելու համար:

-Մեր հանդիպումն անվանենք երկու խելագարների խոսակցությու՞ն:

-Ես չեմ առարկում, եթե Ձեզ հաճո է: Հայերը նույնպես խելագա՞ր են:

-Նրանք պայքարում են իրենց անցյալի ու ներկայի ստվերների հետ, դա նման է խելագարության:

-Հազարամյակների անցյալի հետ պայքարելը ավելին է խելագարությունից, մսյո Բալզակ, իսկ ներկայի ստվերների հետ մենք բոլորս ենք կռվի մեջ:

-Հայերը հոգնել են պատմության հետնաբեմում տեղապտույտից ու իրենց տեղն են ուզում արևի տակ` պայծառ ու շլացնող` այս առավոտի նման:

-Նրանք իրենց ցանկությունը հիմնավորում են ազգային երազո՞վ, թե՞ ուժով:

-Դուք գիտե՞ք Լեռնային Ղարաբաղի մասին:

-Մսյո Բալզակ, կյանքն ինձ համար 1970-ին չի ավարտվել, թեպետ Դուք տեսած կլինեք իմ շիրմաքարը: Մսյո Մակղոնն ի՞նչ էր ասում նրանց մասին:

-Մսյո լե պղեզիդանը պատրաստ է աջակցել, նրան Հայաստանը գրավել է իբրև հին երկիր, որ նոր ասելիք ունի:

-Մսյո Բալզակ, Դուք երբևէ լսե՞լ եք Շառլ Ազնավուրի ձայնը, երբ նա երգում է` հավատում ես Աստծուն ու գուցե հենց հայի Աստծուն:

-Մյսյո լե պղեզիդան, Աստված մեկն է: Ինչպես մեկն է Ազնավուրը: Ես գիտեմ, որ նա հայ է, ու երբ նա «Ավե Մարիա» է երգում, անգամ ես եմ հավատում Աստծուն:

-Նա հայ է նույնքան, որքան ֆրանսիացի է: Իսկ ֆրանսիացին հոգու կարգավիճակ է, Դուք դա գիտեք` Գոբսեկից հայր Գորիո:

-Ուրախ եմ, որ չասեցիք` ՙԽորտակված պատրանքներ՚:

-Իսկ հայերին դա վերաբերու՞մ է:

-Ոմանց` այո, ոմանց` ոչ: Նրանք ուզում են ամեն ինչ ու միանգամից, նրանք ուզում են բաց թողնել ընթացքը ու ունենալ արդյունքներ: Եվ որովհետև բաց են թողնում ընթացքը, սխալներ են անում: Կարևորը նրանց համար շարժումն է, որին զոհաբերում են իմաստն ու բովանդակությունը, որովհետև վստահ են, որ հնից պետք է ազատվել, բայց չեն հասկանում, որ իրենք նույնքան հին են, որքան բոլորը: Նրանց պակասում է դրսից հայացքը` իրենք իրենց, որ հասկանան` իրենք ժառանգորդն են ամեն ինչի:  

-Հայերը դա՞ են անվանում հեղափոխություն:

-Նրանք ասում են` քաղաքացին քաղաքական հեղափոխություն արեց, հիմա էլ պիտի տնտեսական հեղափոխություն անի: Քաղաքացին անընդհատ պետք է ակտիվ լինի` պահանջատեր ու պատասխանատու ամեն ինչ համար: Օրը 24 ժամ:

-Մսյո Բալզակ, չեմ կարողանում հավատալ, որ քաղաքական ու տնտեսական հեղափոխության տարբերությունը Հայաստանում չեն հասկանում: Իսկ իշխանությունը ի՞նչ պիտի անի: Քաղաքացին երբեք ու ոչ մի երկրում տնտեսություն չի աշխատացրել, հարկեր չի սահմանել ու կապիտալ չի կառավարել:

-Ժամանակները փոխվել են, մսյո լե պղեզիդան, նրանք համարում են, որ հիմա ապրում են քաղաքացի դառնալու գործընթաց: Իշխանությունն ասում է, որ պետությունը քաղաքացու ծնողը չէ, որ նրան ամեն ինչ տա` սնունդ, հագուստ, կրթություն, աշխատանք, հանգիստ, զվարճանք, հետո էլ վերջին ճանապարհին ուղեկցի: Նրանք համարյա ամեն օր դուրս են գալիս փողոց ու փակում են ճանապարհը` ինչ-որ մեկից ինչ-որ պահանջով, բայց միշտ դիմում են վարչապետին: Նրանք իրենց ուզում են տեսնել քաղաքացիական հասարակություն, բայց ուրիշ «Մենքի» զգացողությամբ: Թե ո՞ր, իրենք էլ չգիտեն:

 -Նրանք չգիտե՞ն, որ մարդիկ համախմբվում են ոչ թե հանուն, այլ` ընդդեմ:

-Նրանք ուզում են փոխել իրենց ու աշխարհը: Նրանք պատրաստ են համախմբվել հանուն գլոբալ փոփոխությունների, բայց դիմադրում են լոկալին:

-Նրանք ինքնատիպ չեն, մսյո Բալզակ, համազգային ու համապետական համախմբումը միշտ ավարտվում է սոցիալական բաժանումով: Ամենօրյա հեղափոխություն չի լինում: Որքան հասկացա` նրանք ընթացքը շփոթում են հետևանքի հետ: Իշխանությունը պետք է մարդու առօրյան էլ կազմակերպի, որ մարդը ունենա հենց այդպես ապրելու խթան` սովորելու, աշխատելու, երեխաներ ունենալու ու իր տան շրջակայքը մաքուր պահելու: Դա բարդ մեխանիզմ է` մարդը պիտի շահագրգիռ լինի լավը լինելու: Ես դա էի ապացուցում ֆրանսիացիներին իմ ամբողջ կյանքով, որովհետև ֆրանսիացի լինելը առաքելություն է` աշխարհի առաջ:

-Օ, մսյո լե պղեզիդան, ես Ձեզ հետ հրաշալի առավոտ անցկացրի: Ես հեռանում եմ, որ վերադառնամ:

-Դա է, չէ՞, շագրենի կաշվի փիլիսոփայությունը, մենք վերադառնում ենք այնտեղ, որտեղ մեզ սպասում են:

-Ոչ և դարձյալ ոչ, բայց դա բոլորովին ուրիշ պատմություն է:

Հ.Գ. Սա Շառլ դե Գոլի և Օնորե դե Բալզակի առաջին ու միակ հանդիպումը չէր, նրանք հաճախ են հանդիպում Վերջին անգամ նրանց տեսել են Մարսելում, տեղի լրագրողները նկատել են ծովափին շրջող զույգի անհավանական նմանությունը հանրահայտ գրողին ու հանրահայտ նախագահին և նույնիսկ փորձել են մոտենալ նրանց, բայց երկուսն էլ լրագրողներին անտեսել են

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

-Բարի լույս, մսյո լե պղեզիդան, թույլ տվեք Ձեզ ուղեկցել զբոսանքի:

-Բարի լույս, մսյո Օնորե դե Բալզակ, բայց ես չեմ պատրաստվում զբոսանքի գնալ:

-Երեկվանից Ձեր ծանրաբեռ գրասեղանին է իմ &laquo;Շագրենի կաշին&raquo;: Ես գիտեմ, որ Դուք առանձնապես չեք սիրում ոչ ինձ, ոչ իմ գրքերը, մսյո լե պղեզիդան Շառլ դե Գոլ, բայց դա չի նշանակում, որ ես Ձեզ ասելիք չունեմ:

-Մսյո Բալզակ, Դուք հիրավի անակնկալի վարպետ եք, թեև զբաղված եմ, չեմ կարող մերժել: Ի՞նչն է Ձեզ առավոտ վաղ Կոլոմբե` 80-ամյա պաշտոնաթող նախագահի տուն, բերել, երբ կարող էիք գնալ Փարիզ` Ելիսեյան պալատ, մսյո լե պղեզիդան Մակղոնը Ձեզ ավելի պիտի հետաքրքրի և շատ ավելի հարցերի կարող է պատասխանել:

-Ելիսեյան պալատում ես եղել եմ ու մսյո լե պղեզիդան Մակղոնին ասել եմ, որ Դուք եք Ֆրանսիայի իսկական ոգին: Դուք, որ մարմնավորում եք անսահման սերը ու մեր երկրի իրական վեհության վերականգնման գաղափարը: Դուք, որ ամբողջ կյանքում եղաք Դիմադրության շարժման ու Ֆրանսիայի դիմադրողականության մեծացման ջատագովը: Մսյո Մակղոնն ինձ հետ համաձայն էր: Եվ խնդրեց ինձ փոխանցել իր խորին հարգանքն ու նվիրումը Ձեզ:

-Այո՞, շնորհակալ եմ: Իսկ ինչու՞ է նա անվերջ կառավարություններ փոխում, բայց չի փոխում գլխավորը՝ Ֆրանսիան դեռ իր հինգերորդ հանրապետությունն է ապրում, թեպետ վաղուց մտել է վեցերորդի տիրույթներ:

-Մսյո լե պղեզիդան, Դուք լավ գիտեք ֆրանսիացուն` նա հեղափոխական է ի ծնե ու մինչև մահ, տենչում է փոփոխություններ, բայց դեմ է կոնկրետ փոփոխությանը: Նա ուզում է, որ կյանքը փոխվի, բայց իր կյանքում ոչինչ չփոխվի:

-Ոչ, մսյո Բալզակ, Դուք մի ամբողջ &laquo;Մարդկային կատակերգություն&raquo; եք գրել` հակառակն ապացուցելու համար:

-Այո, բայց չեմ ապացուցել: Ես եղել եմ ռոմանտիկ ու դարձել եմ ռեալիստ, ես գրել եմ բոլորի ու ամեն ինչի մասին: Օրը 18, երբեմն 20 ժամ: Բայց մարդկությունը չի փոխվել իմ գրածները կարդալով: Չի փոխվել` ինչ է թե ես հանճարեղ գրող եմ ու ապագան կանխատեսող, ասել եմ ճշմարտությունը ու ասել եմ տպավորիչ, թե համոզիչ՝ կարևոր չէ:

-Ինչու՞ եք հիմա իմ տուն եկել, ես Ձեր ամենահավատարիմ ընթերցողը չեմ:

-Որովհետև իշխանությունը երբեք չի սիրում ու պատրաստ չէ ճշմարտությունը լսել, որովհետև իշխանությունն իր համար կառուցում է ապակե առանձնատուն` վստահ, որ ամեն ինչ տեսնում է, իրականում չի տեսնում ու չի արձագանքում ապակե պատերից այն կողմ մնացած իրականությանը: Դուք այդպես պարտվեցիք 1969-ի ապրիլի 27-ի հանրաքվեում ու հեռացաք` նույնիսկ 1968-ի հզոր ցույցերից ու Ձեր հրաժարականի պահանջներից հետո` հունիսի 23-30-ի Ազգային ժողովի ընտրություններում 73,8 % ձայներ ստանալով: Ձեր ժամանակն ավարտվել էր` Դուք այլևս ասելիք չունեիք ֆրանսիացուն: Իշխանությունը երբեք չի լսում գրողին, չի լսում արվեստագետին, որովհետև նրա մեջ տեսնում է մրցակից ու համոզված է, որ ինքը մրցակցությունից դուրս է, որովհետև ինքն է որոշում կայացնողը, ոչ թե շարքային քաղաքացու տրամադրություններն ու մտքերն արտահայտող արվեստագետը: Իշխանությունը համարում է, որ արվեստագետը պատասխանատվություն չունի, ինքն ունի: Դա սխալ է` արմատական սխալ: Հայրենիքը մեկն է ու չի բաժանվում մտածողների ու չմտածողների:

-Դուք դա մսյո լե պղեզիդան Մակղոնին ասե՞լ եք:

-Իհարկե ու ի պատասխան լսել եմ` &laquo;Նախագահ լինելուց առաջ ու հետո ես Ֆրանսիայի շարքային քաղաքացի եմ&raquo;:

-Դուք նրան հավատացե՞լ եք:

-Իհարկե` ոչ:

-Այդ պատճառո՞վ եք եկել իմ տուն:

-Ոչ:

-Եկել եք իմ սխալները հիշեցնելու՞, թեպետ ես ինձ սխալ չեմ համարում:

-Դուք գտաք շագրենի կաշվի նոր բանաձև` որքան փոքրանում էր Ձեր անձնական շագրենի կաշին, այնքան մեծանում էր Ֆրանսիայինը: Դա հանճարեղ է, ես գլուխ եմ խոնարհում Ձեր առաջ: Դուք չհավատացիք ոչ պատմությանը, ոչ իրականությանը, ոչ պատերազմին, ոչ խաղաղությանը, Դուք գնացիք Ձեր ճանապարհով` ռեսպեկտ:

-Որքան հիշում եմ` ռեսպեկտը անգլերեն է ու նշանակում է հարգանք:

-Այո, մսյո լե պղեզիդան, սըր Ուինսթոն Չերչիլը ևս այդ բառը շատ էր սիրում ու խորհրդարանում ելույթները հաճախ այդ բառով էր ավարտում: Նա առաջինը Ձեզ օգնեց, իսկ հետո դավաճանեց:

-Սըր Ուինսթոնը ոչ ինձ էր օգնում, ոչ էլ ինձ դավաճանեց, իբրև վարչապետ` նա պաշտպանում էր Մեծ Բրիտանիայի շահերը, և` իսկապես ռեսպեկտ նրան: Ես նրան հարգում եմ: Դուք նրա՞ն էլ եք հանդիպել:

-Ես հիմա անսպասելի շատ ազատ ժամանակ ունեմ ու շատ եմ ճանապարհորդում: Ճիշտ է` ինկոգնիտո: Ինձ ոչ ոք չի ճանաչում ու չգիտի` ով եմ: Ես միջին տարիքի, հարուստ ֆրանսիացի եմ, որ շրջագայում է աշխարհում: Օրերս Հայաստանում էի` նրանք էլ են հեղափոխություն արել, հետաքրքիր էր համեմատել մեր հեղափոխությունների հետ:

-Մսյո Բալզակ, Դուք ինձ զարմացնում եք: Հայաստանի հեղափոխությունը Ֆրանսիայի ո՞ր հեղափոխության հետ եք ուզում համեմատել: Մենք ամեն օր ենք հեղափոխության պատրաստ:

-Ոչ, մսյո լե պղեզիդան, 1789-ից հետո մենք հեղափոխություններ չենք արել, մեր արածն աֆտերշոկեր էին, ուզում էինք նոր կյանքին հարմարվել, երբ մենք էլ չգիտեինք` ինչ ու ինչպես անել: Հայերն էլ նույնն են անում:

-Մսյո Բալզակ, Դուք ուզում եք նոր &laquo;Մարդկային կատակերգությու՞ն&raquo; գրելու` հայ հերոսներով:

-Մսյո լե պղեզիդան, ինչքան չեք սիրում իմ հերոսներին: Նրանք միայն ֆրանսիացի չեն, նրանք մարդիկ են, որ իմ օգնությամբ աշխարհին պատմել են իրենց սերը, ցավը, ստորությունն ու խելահեղությունը, դա հայրենիք չունի: Պատիվ ունեմ ասելու, որ բոլոր գրողները խելագարներ են, նրանք ապրում են հազարավոր կյանքեր, բայց մեռնում են իրենց կյանքում:

-Օ, պատիվ ունեմ Ձեզ ասել, որ քաղաքական գործիչները ևս խելագարներ են` նրանք հազարավոր կյանքերը մեկտեղում են իրենց կյանքում, անվանում են գաղափար ու ծրագիր, ապրում ու մեռնում են` կյանքի կոչելու համար:

-Մեր հանդիպումն անվանենք երկու խելագարների խոսակցությու՞ն:

-Ես չեմ առարկում, եթե Ձեզ հաճո է: Հայերը նույնպես խելագա՞ր են:

-Նրանք պայքարում են իրենց անցյալի ու ներկայի ստվերների հետ, դա նման է խելագարության:

-Հազարամյակների անցյալի հետ պայքարելը ավելին է խելագարությունից, մսյո Բալզակ, իսկ ներկայի ստվերների հետ մենք բոլորս ենք կռվի մեջ:

-Հայերը հոգնել են պատմության հետնաբեմում տեղապտույտից ու իրենց տեղն են ուզում արևի տակ` պայծառ ու շլացնող` այս առավոտի նման:

-Նրանք իրենց ցանկությունը հիմնավորում են ազգային երազո՞վ, թե՞ ուժով:

-Դուք գիտե՞ք Լեռնային Ղարաբաղի մասին:

-Մսյո Բալզակ, կյանքն ինձ համար 1970-ին չի ավարտվել, թեպետ Դուք տեսած կլինեք իմ շիրմաքարը: Մսյո Մակղոնն ի՞նչ էր ասում նրանց մասին:

-Մսյո լե պղեզիդանը պատրաստ է աջակցել, նրան Հայաստանը գրավել է իբրև հին երկիր, որ նոր ասելիք ունի:

-Մսյո Բալզակ, Դուք երբևէ լսե՞լ եք Շառլ Ազնավուրի ձայնը, երբ նա երգում է` հավատում ես Աստծուն ու գուցե հենց հայի Աստծուն:

-Մյսյո լե պղեզիդան, Աստված մեկն է: Ինչպես մեկն է Ազնավուրը: Ես գիտեմ, որ նա հայ է, ու երբ նա &laquo;Ավե Մարիա&raquo; է երգում, անգամ ես եմ հավատում Աստծուն:

-Նա հայ է նույնքան, որքան ֆրանսիացի է: Իսկ ֆրանսիացին հոգու կարգավիճակ է, Դուք դա գիտեք` Գոբսեկից հայր Գորիո:

-Ուրախ եմ, որ չասեցիք` ՙԽորտակված պատրանքներ՚:

-Իսկ հայերին դա վերաբերու՞մ է:

-Ոմանց` այո, ոմանց` ոչ: Նրանք ուզում են ամեն ինչ ու միանգամից, նրանք ուզում են բաց թողնել ընթացքը ու ունենալ արդյունքներ: Եվ որովհետև բաց են թողնում ընթացքը, սխալներ են անում: Կարևորը նրանց համար շարժումն է, որին զոհաբերում են իմաստն ու բովանդակությունը, որովհետև վստահ են, որ հնից պետք է ազատվել, բայց չեն հասկանում, որ իրենք նույնքան հին են, որքան բոլորը: Նրանց պակասում է դրսից հայացքը` իրենք իրենց, որ հասկանան` իրենք ժառանգորդն են ամեն ինչի: &nbsp;

-Հայերը դա՞ են անվանում հեղափոխություն:

-Նրանք ասում են` քաղաքացին քաղաքական հեղափոխություն արեց, հիմա էլ պիտի տնտեսական հեղափոխություն անի: Քաղաքացին անընդհատ պետք է ակտիվ լինի` պահանջատեր ու պատասխանատու ամեն ինչ համար: Օրը 24 ժամ:

-Մսյո Բալզակ, չեմ կարողանում հավատալ, որ քաղաքական ու տնտեսական հեղափոխության տարբերությունը Հայաստանում չեն հասկանում: Իսկ իշխանությունը ի՞նչ պիտի անի: Քաղաքացին երբեք ու ոչ մի երկրում տնտեսություն չի աշխատացրել, հարկեր չի սահմանել ու կապիտալ չի կառավարել:

-Ժամանակները փոխվել են, մսյո լե պղեզիդան, նրանք համարում են, որ հիմա ապրում են քաղաքացի դառնալու գործընթաց: Իշխանությունն ասում է, որ պետությունը քաղաքացու ծնողը չէ, որ նրան ամեն ինչ տա` սնունդ, հագուստ, կրթություն, աշխատանք, հանգիստ, զվարճանք, հետո էլ վերջին ճանապարհին ուղեկցի: Նրանք համարյա ամեն օր դուրս են գալիս փողոց ու փակում են ճանապարհը` ինչ-որ մեկից ինչ-որ պահանջով, բայց միշտ դիմում են վարչապետին: Նրանք իրենց ուզում են տեսնել քաղաքացիական հասարակություն, բայց ուրիշ &laquo;Մենքի&raquo; զգացողությամբ: Թե ո՞ր, իրենք էլ չգիտեն:

&nbsp;-Նրանք չգիտե՞ն, որ մարդիկ համախմբվում են ոչ թե հանուն, այլ` ընդդեմ:

-Նրանք ուզում են փոխել իրենց ու աշխարհը: Նրանք պատրաստ են համախմբվել հանուն գլոբալ փոփոխությունների, բայց դիմադրում են լոկալին:

-Նրանք ինքնատիպ չեն, մսյո Բալզակ, համազգային ու համապետական համախմբումը միշտ ավարտվում է սոցիալական բաժանումով: Ամենօրյա հեղափոխություն չի լինում: Որքան հասկացա` նրանք ընթացքը շփոթում են հետևանքի հետ: Իշխանությունը պետք է մարդու առօրյան էլ կազմակերպի, որ մարդը ունենա հենց այդպես ապրելու խթան` սովորելու, աշխատելու, երեխաներ ունենալու ու իր տան շրջակայքը մաքուր պահելու: Դա բարդ մեխանիզմ է` մարդը պիտի շահագրգիռ լինի լավը լինելու: Ես դա էի ապացուցում ֆրանսիացիներին իմ ամբողջ կյանքով, որովհետև ֆրանսիացի լինելը առաքելություն է` աշխարհի առաջ:

-Օ, մսյո լե պղեզիդան, ես Ձեզ հետ հրաշալի առավոտ անցկացրի: Ես հեռանում եմ, որ վերադառնամ:

-Դա է, չէ՞, շագրենի կաշվի փիլիսոփայությունը, մենք վերադառնում ենք այնտեղ, որտեղ մեզ սպասում են:

-Ոչ և դարձյալ ոչ, բայց դա բոլորովին ուրիշ պատմություն է:

Հ.Գ. Սա Շառլ դե Գոլի և Օնորե դե Բալզակի առաջին ու միակ հանդիպումը չէր, նրանք հաճախ են հանդիպում&hellip; Վերջին անգամ նրանց տեսել են Մարսելում, տեղի լրագրողները նկատել են ծովափին շրջող զույգի անհավանական նմանությունը հանրահայտ գրողին ու հանրահայտ նախագահին և նույնիսկ փորձել են մոտենալ նրանց, բայց երկուսն էլ լրագրողներին անտեսել են&hellip;

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о повышении экологического статуса целлюлозно-бумажных технологий в России



Мир

Я думала, мы умрем: американка переехала в Великобританию и столкнулась с левосторонним движением, праворульными машинами и механической коробкой передач




Українські новини

ОіБ - охорона і безпека: замовляй охорону в Харькові



Новости 24 часа

Команда Центрального округа Росгвардии стала призером на чемпионате по пожарно-спасательному спорту в Москве (видео)



Game News

Today's Wordle answer for Thursday, May 30



Москва

«СВЯТОЙ ЛЕНИН» легально изготавливает армии и спецслужбы. 6 серия. СЕРЬЁЗНЫЙ НОВОСТНОЙ СЕРИАЛ.



News Every Day

When Narine asked Gambhir 'can I bring my girlfriend to IPL?'



Интернет

ТСД промышленного класса Saotron RT-T60



Москва

Генерал Бижев заявил, что силам ПВО России вполне «по зубам» ракеты ATACMS



Юрий Башмет

В Красноярске завершился 4 фестиваль под руководством Юрия Башмета



Москва

Намного вкуснее простых оладий. Пышки «Солнышки» — рецепт на кефире с яблоками



Даниил Медведев

Медведев на отказе серба Кецмановича вышел в третий круг «Ролан Гаррос»



Москва

«СВЯТОЙ ЛЕНИН» легально изготавливает армии и спецслужбы. 6 серия. СЕРЬЁЗНЫЙ НОВОСТНОЙ СЕРИАЛ.



ЦСКА

Почта России помогла ребёнку из Ижевска, подопечному благотворительного фонда, встретиться с футболистами ЦСКА



Симферополь

Портативный сканер штрих-кодов Heroje H133U на базе CMOS-матрицы



Москва

Книжные новинки, лаборатория текста и иллюстраций — ждут гостей Московского детского фестиваля искусств «НЕБО»



Москва

Собянин: Фонд музея-заповедника «Царицыно» собрал 61 тыс. произведений искусства



Москва

Доктор Кутушов назвал болезни, которые поджидают отдыхающих у водоёмов



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В арктическую экспедицию Росатома может отправиться школьник из Приамурья





Путин в России и мире
Москва

Создать комфортные условия для исследований и обучения


Лукашенко в Беларуси и мире
Минск

Путин и Лукашенко обсудили по телефону предстоящий саммит ШОС




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

НАТО оказалась не готова к войне с Россией. Тайное соглашение США и Киева: Враг нацелился на Белгород - источники


Навальный в России и мире
Москва

Раз нет протестов, будут санкции: как навальнисты и команда Ходорковского меняют стратегию борьбы с Россией



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Певица

Певица Валерия и Иосиф Пригожин улетели из России в Турцию



Москва

В престижном конноспортивном клубе Emerald Stables под Москвой состоится Национальный турнир по конкуру

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net