Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Պատերազմի ու բլոկադայի բովում ուսումն ավարտին հասցրած Նանարը

Պատերազմի ու բլոկադայի բովում ուսումն ավարտին հասցրած Նանարը

2020 թվականի համաճարակային իրավիճակը, այնուհետեւ պատերազմը Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի ուսանողների երկամյա կրթությունը եւս երկու տարով «երկարեցրին»: 2019 թվականին համալսարան ընդունված ուսանողներն իրենց ավարտական վկայականները ստացան միայն 2023 թվականին, քանի որ համաշխարհային եւ հայաստանյան իրավիճակով պայմանավորված՝ սահմանված ժամանակացույցով դասերի իրականացումը դարձել էր անհնար:

Թեեւ բոլոր ուսանողների համար էլ կրթական գործընթացն անցնում էր էքստրեմալ պայմաններում, նրանցից մեկի խոչընդոտներն անհամեմատ բարդ էին: Արցախի Մարտունի քաղաքում ծնված Նանար Ալեքսանյանն ավարտական աշխատանքը ստիպված էր գրել Արցախի շրջափակման ամենածանր շրջանում:

Կրթությունը՝ լավագույն ներդրում

Նանար Ալեքսանյանը առաջին կրթությունը ստացել է Արցախի պետական համալսարանում՝ դառնալով անգլերենի մասնագետ: 2001 թվականին շահել է կրթաթոշակ՝ Ավստրիայի Շտադտշլայնինգ քաղաքի Խաղաղության եվրոպական համալսարանում երեքամսյա կրթական ծրագրին մասնակցելու համար: Այնտեղ սովորելուց հետո Նանարի՝ կրթության մասին պատկերացումները միանգամայն փոխվել են:

«Մեր խմբում ինձ հետ սովորում էին նաեւ 60 տարեկանից բարձր մարդիկ, ես ամենափոքրն էի: Այս փորձառությունն ինձ օգնեց հասկանալ, որ սովորել միշտ է պետք: Եթե ուզում ես կյանքում ինչ-որ բանի հասնել՝ լավագույն ներդրումդ կլինի կրթությունը»,- ասում է Նանարը:

Արցախ վերադառնալուց հետո նա աշխատանքի է անցել «Ղարաբաղ Տելեկոմ»-ում՝ որպես մարդկային ռեսուրսների մասնագետ: Աշխատելուն զուգընթաց՝ մշտապես շարունակել է փնտրել նոր կրթական հնարավորություններ: Նանարին հետաքրքրում էր բիզնես կրթությունը:

«Երբ տեսա, որ Շեֆիլդի համալսարանը Հայաստանում ունի Executive MBA ծրագիր, շատ ցանկացա անպայման ընդունվել, սակայն վարձավճարը շատ բարձր էր ինձ համար: Ինքս ինձ երկու տարի ժամանակ տվեցի ու լրացուցիչ աշխատանք կատարելով՝ գումար խնայեցի: Հետո դիմեցի ու ընդունվեցի ընդհանուր կառավարման (general management) բաժին»,- հիշում է Նանարը:

Աշխատանքի եւ կրթության համատեղումը

Դառնալով Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի ուսանող՝ Նանարը փորձում էր համատեղել աշխատանքն ու կրթությունը: Թեեւ համալսարանի այս ծրագիրը հարմարեցված է հենց աշխատող մարդկանց համար, այնուամենայնիվ, կրթական ծավալուն նյութի յուրացումն ու պրակտիկ աշխատանքները ժամանակի եւ էներգիայի մեծ ներդրում են պահանջում: Դասերն անցկացվում են յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ եւ տեւում երեք օր:

«Հինգշաբթի օրերին աշխատանքից հետո Ստեփանակերտից տաքսիով Երեւան էի գալիս, ուրբաթից կիրակի մասնակցում դասերին: Հիմնականում արձակուրդիս հաշվին էի կարողանում բացակայել աշխատանքից, իսկ դասերով զբաղվում էի աշխատանքից հետո՝ հիմնականում գիշերային ժամերին»,- պատմում է Նանարը:

Աշխատավայրում գործընկերներին միշտ պատմում էր՝ ինչ նոր բան է սովորել, բոլորն իր հետ ոգեւորվում էին ու հետաքրքրությամբ սպասում Նանարի կրթական նորություններին:

Շարունակել կրթվել՝ պատերազմին հակառակ

Շեֆիլդի համալսարանում դասերը պարբերաբար ընդհատվել են՝ սկզբում համավարակի, հետո 2020 թվականի պատերազմի եւ այդ ժամանակ դեռեւս ժամանակավոր տեղահանության հետեւանքով, իսկ բլոկադայի ամենածանր ժամանակահատվածում Նանարը զբաղված էր իր ավարտական աշխատանքով:

Հացի երկար հերթերից եւ վառելիքի բացակայության պատճառով երկար ճանապարհ ոտքով անցնելուց հետո, նա հետազոտում էր կրթության ու զարգացման ավանդական ու արդի մեթոդները:

«Ո´չ լույս կար, ո´չ նորմալ ինտերնետ կապ կար, անդադար ընդհատումներ էին: Մտածում էի, որ գուցե ինչ-որ պահից այլեւս ընդհանրապես ինտերնետ կապ չենք ունենալու, ուստի աշխատում էի արագ գրել, ավարտել դիպլոմային աշխատանքս»,- հիշում է Նանարը:

Նա հատկապես ջերմությամբ է մտաբերում իր դիպլոմային աշխատանքի ղեկավարի՝ պրոֆեսոր Լեսլի Սզամոսիի աջակցությունը:

«Երբ ղեկավարիս նամակ էի գրում, երեւի թե կես ժամ չանցած պատասխանում էր, դիտարկումներ անում դիպլոմայինիս վերաբերյալ: Այնքան արագ էր արձագանքը, որ անգամ մտածում էի՝ գոնե թողներ մի փոքր հանգստանայի»,- ծիծաղելով հիշում է Նանարը: «Գիտեր՝ ինչ վիճակում եմ, ու ամեն կերպ ոգեւորում էր»:

Թեեւ դժվար է պատկերացնել, թե ինչպես է հնարավոր նման պայմաններում շարունակել մտածել կրթության մասին, սակայն Նանարի համար սովորելը հենց ծանր մտքերը թոթափելու միջոց էր:

«Բլոկադայի ժամանակ դասերով զբաղվելն օգնում էր կտրվել այն իրականությունից, որի մեջ ապրում էինք»,- ասում է նա:

Բռնի տեղահանություն եւ նորի մարտահրավերը

«Միշտ շատ սիրել եմ ճամփորդել, բայց չեմ դադարել ասել, որ աշխարհի ամենալավ տեղն Արցախն է: Միայն Արցախում ես քեզ տանը զգում, միայն Արցախում ես ամուր հիմքերի վրա»,-ասում է Նանարը:

2023թ. սեպտեմբերի 19-ի ողբերգական իրադարձություններից հետո նա հարյուր հազարավոր հայերի նման անցել է օրեր տեւած գաղթի ճանապարհով: Այժմ ծնողների հետ բնակվում է հարազատի տրամադրած տանը, մինչեւ որ կկարողանա տուն վարձել:

Երեւանում նրան շատ են օգնում Շեֆիլդի համալսարանի իր կուրսընկերները. «Չեն թողնում, որ որեւէ բանի կարիք ունենամ, ամեն ինչով աջակցում են: Հաճախ զբոսնելու են կանչում, որ մենակ չմնամ»,- ասում է Նանարը:

Երեւանում ոտքով հաճախ է զբոսնում, ասում է՝ բլոկադայից մնացած սովորություն է: Միեւնույն ժամանակ Արցախի մտերմիկ ու ջերմ միջավայրի կորստից հետո այստեղ փոքր-ինչ դժվար է:

«Արցախում տանից դուրս էիր գալիս՝ բոլորը հարազատներդ էին, ընկերներդ էին, քեզ լավ էիր զգում: Հիմա Երեւանի մեր փողոցում ավելի շատ անգլերեն, ռուսերեն ու արաբերեն եմ լսում, քան հայերեն»,- ասում է նա:

Առաջ դեպի հաջորդ մարտահրավեր

Վերջերս Նանարը մեկնել է Մեծ Բրիտանիա՝ Շեֆիլդի համալսարան ու այնտեղ մասնակցել իր ավարտական միջոցառմանը: Ասում է՝ միշտ պատկերացրել է իրեն շրջանավարտների այդ հագուստով, եւ չնայած բազում խոչընդոտներին՝ մի երազանք եւս իրականություն դարձավ:

HR-ի 20-ամյա փորձով ու Շեֆիլդի համալսարանի MBA դիպլոմով Նանար Ալեքսանյանն այժմ աշխատանք է փնտրում: Դիմել է տարբեր ընկերությունների, սակայն դեռեւս շոշափելի արդյունք չկա: Աշխատանք գտնելուց հետո կսկսի մտածել իր վաղեմի երազանքն իրականացնելու մասին.

«Երազում եմ ունենալ իմ սեփական ուսուցման ու զարգացման կենտրոնը: Արցախում ապրելով միշտ ասել եմ՝ այստեղ խելացի մարդիկ շատ են, բայց հնարավորությունները՝ քիչ: Մտածում էի, որ պետք է մեր երիտասարդներին լավ ուսում ստանալու հնարավորություն տալ»,- ասում է Նանարը՝ հավելելով, որ երազանքի իրականացման ճանապարհին իրեն կօգնեն Շեֆիլդի համալսարանի իր ընկերները, որոնց, որպես բարձրակարգ մասնագետների, կհրավիրի կենտրոնում դասավանդելու:

Նանարը վստահ է, որ նպատակին հասնելու համար առաջին հերթին այն պետք է սահմանել եւ վիզուալիզացնել: «Դրանից հետո ամեն ինչ սկսում է նպատակիդ օգտին աշխատել»,-ասում է նա՝ հիմնվելով սեփական փորձի վրա:

Նանարի համար կյանքի կարգախոս է դարձել իր ուսուցիչներից մեկի խոսքը՝ եթե այդ օրը մի նոր բան չես սովորել, իմացիր, որ օրն իզուր ես ապրել: Նա շարունակում է մասնակցել տարբեր դասընթացների, զբաղվում է ինքնակրթությամբ, կարդում է հայտնի մարդկանց ինքնակենսագրականներ եւ ձգտում առաջնորդվել Executive MBA ծրագրի ակադեմիական տնօրեն, պրոֆեսոր Լեսլի Սզամոսի խորհրդով՝ առաջ դեպի հաջորդ մարտահրավերը:

Գայանե Ենոքյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյան

2020 թվականի համաճարակային իրավիճակը, այնուհետեւ պատերազմը Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի ուսանողների երկամյա կրթությունը եւս երկու տարով &laquo;երկարեցրին&raquo;: 2019 թվականին համալսարան ընդունված ուսանողներն իրենց ավարտական վկայականները ստացան միայն 2023 թվականին, քանի որ համաշխարհային եւ հայաստանյան իրավիճակով պայմանավորված՝ սահմանված ժամանակացույցով դասերի իրականացումը դարձել էր անհնար:

Թեեւ բոլոր ուսանողների համար էլ կրթական գործընթացն անցնում էր էքստրեմալ պայմաններում, նրանցից մեկի խոչընդոտներն անհամեմատ բարդ էին: Արցախի Մարտունի քաղաքում ծնված Նանար Ալեքսանյանն ավարտական աշխատանքը ստիպված էր գրել Արցախի շրջափակման ամենածանր շրջանում:

Կրթությունը՝ լավագույն ներդրում

Նանար Ալեքսանյանը առաջին կրթությունը ստացել է Արցախի պետական համալսարանում՝ դառնալով անգլերենի մասնագետ: 2001 թվականին շահել է կրթաթոշակ՝ Ավստրիայի Շտադտշլայնինգ քաղաքի Խաղաղության եվրոպական համալսարանում երեքամսյա կրթական ծրագրին մասնակցելու համար: Այնտեղ սովորելուց հետո Նանարի՝ կրթության մասին պատկերացումները միանգամայն փոխվել են:

&laquo;Մեր խմբում ինձ հետ սովորում էին նաեւ 60 տարեկանից բարձր մարդիկ, ես ամենափոքրն էի: Այս փորձառությունն ինձ օգնեց հասկանալ, որ սովորել միշտ է պետք: Եթե ուզում ես կյանքում ինչ-որ բանի հասնել՝ լավագույն ներդրումդ կլինի կրթությունը&raquo;,- ասում է Նանարը:

Արցախ վերադառնալուց հետո նա աշխատանքի է անցել &laquo;Ղարաբաղ Տելեկոմ&raquo;-ում՝ որպես մարդկային ռեսուրսների մասնագետ: Աշխատելուն զուգընթաց՝ մշտապես շարունակել է փնտրել նոր կրթական հնարավորություններ: Նանարին հետաքրքրում էր բիզնես կրթությունը:

&laquo;Երբ տեսա, որ Շեֆիլդի համալսարանը Հայաստանում ունի Executive MBA ծրագիր, շատ ցանկացա անպայման ընդունվել, սակայն վարձավճարը շատ բարձր էր ինձ համար: Ինքս ինձ երկու տարի ժամանակ տվեցի ու լրացուցիչ աշխատանք կատարելով՝ գումար խնայեցի: Հետո դիմեցի ու ընդունվեցի ընդհանուր կառավարման (general management) բաժին&raquo;,- հիշում է Նանարը:

Աշխատանքի եւ կրթության համատեղումը

Դառնալով Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի ուսանող՝ Նանարը փորձում էր համատեղել աշխատանքն ու կրթությունը: Թեեւ համալսարանի այս ծրագիրը հարմարեցված է հենց աշխատող մարդկանց համար, այնուամենայնիվ, կրթական ծավալուն նյութի յուրացումն ու պրակտիկ աշխատանքները ժամանակի եւ էներգիայի մեծ ներդրում են պահանջում: Դասերն անցկացվում են յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ եւ տեւում երեք օր:

&laquo;Հինգշաբթի օրերին աշխատանքից հետո Ստեփանակերտից տաքսիով Երեւան էի գալիս, ուրբաթից կիրակի մասնակցում դասերին: Հիմնականում արձակուրդիս հաշվին էի կարողանում բացակայել աշխատանքից, իսկ դասերով զբաղվում էի աշխատանքից հետո՝ հիմնականում գիշերային ժամերին&raquo;,- պատմում է Նանարը:

Աշխատավայրում գործընկերներին միշտ պատմում էր՝ ինչ նոր բան է սովորել, բոլորն իր հետ ոգեւորվում էին ու հետաքրքրությամբ սպասում Նանարի կրթական նորություններին:

Շարունակել կրթվել՝ պատերազմին հակառակ

Շեֆիլդի համալսարանում դասերը պարբերաբար ընդհատվել են՝ սկզբում համավարակի, հետո 2020 թվականի պատերազմի եւ այդ ժամանակ դեռեւս ժամանակավոր տեղահանության հետեւանքով, իսկ բլոկադայի ամենածանր ժամանակահատվածում Նանարը զբաղված էր իր ավարտական աշխատանքով:

Հացի երկար հերթերից եւ վառելիքի բացակայության պատճառով երկար ճանապարհ ոտքով անցնելուց հետո, նա հետազոտում էր կրթության ու զարգացման ավանդական ու արդի մեթոդները:

&laquo;Ո&acute;չ լույս կար, ո&acute;չ նորմալ ինտերնետ կապ կար, անդադար ընդհատումներ էին: Մտածում էի, որ գուցե ինչ-որ պահից այլեւս ընդհանրապես ինտերնետ կապ չենք ունենալու, ուստի աշխատում էի արագ գրել, ավարտել դիպլոմային աշխատանքս&raquo;,- հիշում է Նանարը:

Նա հատկապես ջերմությամբ է մտաբերում իր դիպլոմային աշխատանքի ղեկավարի՝ պրոֆեսոր Լեսլի Սզամոսիի աջակցությունը:

&laquo;Երբ ղեկավարիս նամակ էի գրում, երեւի թե կես ժամ չանցած պատասխանում էր, դիտարկումներ անում դիպլոմայինիս վերաբերյալ: Այնքան արագ էր արձագանքը, որ անգամ մտածում էի՝ գոնե թողներ մի փոքր հանգստանայի&raquo;,- ծիծաղելով հիշում է Նանարը: &laquo;Գիտեր՝ ինչ վիճակում եմ, ու ամեն կերպ ոգեւորում էր&raquo;:

Թեեւ դժվար է պատկերացնել, թե ինչպես է հնարավոր նման պայմաններում շարունակել մտածել կրթության մասին, սակայն Նանարի համար սովորելը հենց ծանր մտքերը թոթափելու միջոց էր:

&laquo;Բլոկադայի ժամանակ դասերով զբաղվելն օգնում էր կտրվել այն իրականությունից, որի մեջ ապրում էինք&raquo;,- ասում է նա:

Բռնի տեղահանություն եւ նորի մարտահրավերը

&laquo;Միշտ շատ սիրել եմ ճամփորդել, բայց չեմ դադարել ասել, որ աշխարհի ամենալավ տեղն Արցախն է: Միայն Արցախում ես քեզ տանը զգում, միայն Արցախում ես ամուր հիմքերի վրա&raquo;,-ասում է Նանարը:

2023թ. սեպտեմբերի 19-ի ողբերգական իրադարձություններից հետո նա հարյուր հազարավոր հայերի նման անցել է օրեր տեւած գաղթի ճանապարհով: Այժմ ծնողների հետ բնակվում է հարազատի տրամադրած տանը, մինչեւ որ կկարողանա տուն վարձել:

Երեւանում նրան շատ են օգնում Շեֆիլդի համալսարանի իր կուրսընկերները. &laquo;Չեն թողնում, որ որեւէ բանի կարիք ունենամ, ամեն ինչով աջակցում են: Հաճախ զբոսնելու են կանչում, որ մենակ չմնամ&raquo;,- ասում է Նանարը:

Երեւանում ոտքով հաճախ է զբոսնում, ասում է՝ բլոկադայից մնացած սովորություն է: Միեւնույն ժամանակ Արցախի մտերմիկ ու ջերմ միջավայրի կորստից հետո այստեղ փոքր-ինչ դժվար է:

&laquo;Արցախում տանից դուրս էիր գալիս՝ բոլորը հարազատներդ էին, ընկերներդ էին, քեզ լավ էիր զգում: Հիմա Երեւանի մեր փողոցում ավելի շատ անգլերեն, ռուսերեն ու արաբերեն եմ լսում, քան հայերեն&raquo;,- ասում է նա:

Առաջ դեպի հաջորդ մարտահրավեր

Վերջերս Նանարը մեկնել է Մեծ Բրիտանիա՝ Շեֆիլդի համալսարան ու այնտեղ մասնակցել իր ավարտական միջոցառմանը: Ասում է՝ միշտ պատկերացրել է իրեն շրջանավարտների այդ հագուստով, եւ չնայած բազում խոչընդոտներին՝ մի երազանք եւս իրականություն դարձավ:

HR-ի 20-ամյա փորձով ու Շեֆիլդի համալսարանի MBA դիպլոմով Նանար Ալեքսանյանն այժմ աշխատանք է փնտրում: Դիմել է տարբեր ընկերությունների, սակայն դեռեւս շոշափելի արդյունք չկա: Աշխատանք գտնելուց հետո կսկսի մտածել իր վաղեմի երազանքն իրականացնելու մասին.

&laquo;Երազում եմ ունենալ իմ սեփական ուսուցման ու զարգացման կենտրոնը: Արցախում ապրելով միշտ ասել եմ՝ այստեղ խելացի մարդիկ շատ են, բայց հնարավորությունները՝ քիչ: Մտածում էի, որ պետք է մեր երիտասարդներին լավ ուսում ստանալու հնարավորություն տալ&raquo;,- ասում է Նանարը՝ հավելելով, որ երազանքի իրականացման ճանապարհին իրեն կօգնեն Շեֆիլդի համալսարանի իր ընկերները, որոնց, որպես բարձրակարգ մասնագետների, կհրավիրի կենտրոնում դասավանդելու:

Նանարը վստահ է, որ նպատակին հասնելու համար առաջին հերթին այն պետք է սահմանել եւ վիզուալիզացնել: &laquo;Դրանից հետո ամեն ինչ սկսում է նպատակիդ օգտին աշխատել&raquo;,-ասում է նա՝ հիմնվելով սեփական փորձի վրա:

Նանարի համար կյանքի կարգախոս է դարձել իր ուսուցիչներից մեկի խոսքը՝ եթե այդ օրը մի նոր բան չես սովորել, իմացիր, որ օրն իզուր ես ապրել: Նա շարունակում է մասնակցել տարբեր դասընթացների, զբաղվում է ինքնակրթությամբ, կարդում է հայտնի մարդկանց ինքնակենսագրականներ եւ ձգտում առաջնորդվել Executive MBA ծրագրի ակադեմիական տնօրեն, պրոֆեսոր Լեսլի Սզամոսի խորհրդով՝ առաջ դեպի հաջորդ մարտահրավերը:

Գայանե Ենոքյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյան

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о повышении экологического статуса целлюлозно-бумажных технологий в России



Мода

Eleganzza весна-лето 2024




Українські новини

ОіБ - охорона і безпека: замовляй охорону в Харькові



Новости 24 часа

Выгодно ли покупать квартиру в новостройке?



Game News

Конец близок в релизном трейлере Destiny 2: The Final Shape



Москва

"СВЯТОЙ ЛЕНИН" раскрыл загадку В.В. Жириновского и В.Г. Мессинга. СЕНСАЦИОННЫЕ ДАННЫЕ!



News Every Day

‘Please don’t play that at matches next season’, beg Luton fans after Coldplay reveal new song for Hatters at festival



Настроение

Лето в урочище Кокоря



Москва

Партийцы Воскресенска вручили школьникам грамоты



Певец

Певцу Шарлоту продлили арест по делу о реабилитации нацизма до 24 июля



Москва

Дубненские паралимпийцы успешно выступили на областном первенстве



Ролан Гаррос

Соболенко победила на старте открытого чемпионата Франции по теннису



Москва

Книжные новинки, лаборатория текста и иллюстраций — ждут гостей Московского детского фестиваля искусств «НЕБО»



Владимир Потанин

«Восход», Тинькофф Банк и Альфа объявили о совместном pre-IPO фонде в секторе tech на 4 млрд рублей



Симферополь

Выставка-предупреждение «Пожарная безопасность», В рамках Федеральной информационной противопожарной кампании «Останови огонь».



Москва

НА ДЕТСКОМ ФЕСТИВАЛЕ ИСКУССТВ «НЕБО» СОСТОИТСЯ 5 ПРЕМЬЕР И ПОКАЖУТ НОВИНКИ ОТ ВЕДУЩИХ МОСКОВСКИХ ТЕАТРОВ



Москва

Сергей Собянин: фонд музея "Царицыно" собрал 61 тыс. произведений искусства



Москва

Книжные новинки, лаборатория текста и иллюстраций — ждут гостей Московского детского фестиваля искусств «НЕБО»



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В арктическую экспедицию Росатома может отправиться школьник из Приамурья





Путин в России и мире
Москва

Путин провел совещание с членами Совета безопасности России


Лукашенко в Беларуси и мире
Минск

БЕЛТА: Лукашенко и Путин обсудили представительство России на параде в Минске




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

НАТО оказалась не готова к войне с Россией. Тайное соглашение США и Киева: Враг нацелился на Белгород - источники


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Джиган

«Мы думали, что будет легче!» Оксана Самойлова и Джиган будут выживать в песках дубайской пустыни в шоу «Выжить в Дубае. Возвращение» на ТНТ



Москва

Терапевт рассказал, как обезопасить ребенка от заболеваний и вирусов в детском лагере

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net