Հայ Առաքելական եւ Անգլիկան եկեղեցիները առաջնորդները քննարկել են արցախահայերի խնդիրները
Մայր Աթոռից հայտնել են, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Արցախից բռնի տեղահանված հայորդիների առջեւ ծառացած խնդիրներին, գերիների վերադարձման, Արցախի հայկական հոգեւոր եւ մշակութային ժառանգության պահպանման հարցերին եւ տարածաշրջանում տիրող իրավիճակին։