Փաշինյան. Եթե անցակետ չլիներ, կգործեր «միջանցքային տրամաբանությունը»
«Երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, որ նոյեմբերի լույս 11-ի կեսգիշերից նրանք պատրաստվում են մաքսային անձնագրային հսկողություն իրականացնել ՀՀ քաղաքացիների եւ բեռների նկատմամբ»,- նշել է նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հնարավոր էր այնպես անել, որ այդ ճանապարհին որեւէ սահմանային հնարավոր հսկողություն չիրականացվեր, «բայց դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, ինչն անընդունելի էր մեզ համար»:
«Տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը մշտապես եղել է այն, որ դրանք պետք է վերաբացվեն առանց որեւէ էքստերիտորիալության համատեքստի եւ համապատասխան մաքսային, անձնագրային հսկողությամբ:
Այսինքն՝ երբեւէ չենք քննարկել ու չենք քննարկելու որեւէ միջանցքային տրամաբանություն: Սա ֆիքսված է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ ֆորմատում, եւ վերջին շաբաթներին այս տրամաբանությունը եւ պայմանավորվածությունը հրապարակային կերպով հաստատել է նաեւ Ռուսաստանը: Հենց այս համատեքստում է կայացրել Ադրբեջանը երեկվա որոշումը»,- ասել է կառավարության ղեկավարը:
Նա հայտնել է, որ Գորիս-Կապան ճանապարհահատվածում Հայաստանը նույնպես, ըստ անհրաժեշտության, անցման տեղերում կտեղադրի մաքսային եւ անձնագրային հսկողության կետեր:
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Ադրբեջանից երեկվա ծանուցումը ստանալուց հետո որոշում է կայացվել այդ հատվածով երթեւեկող ՀՀ քաղաքացիներին ուղղորդել դեպի Կապան-Աղվանի-Տաթեւ-Հալիձոր-Շինուհայր Մ2 ավտոճանապարհ եւ այստեղով իրականացնել երթեւեկությունը:
«Ադրբեջանի երեկվա որոշումից հետո իրականական բեռնատարների համար իրադրությունը չի փոխվում այն տարբերությամբ, որ հիմա նրանք կարող են երթեւեկել Տաթեւ-Աղվանի ճանապարհով՝ առանց լրացուցիչ մաքսատուրքի»,- նշել է նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երթեւեկության փոփոխության տրամաբանության արդյունքում որեւէ գյուղ չի կտրվում, չնայած մի քանի գյուղերի պարագայում ճանապարհների որակի բարձրացումն անհրաժեշտություն է առաջանում եւ այդ հարցը հնարավորինս արագ կլուծվի:
«Հայաստանի շուրջ նոր միջավայր է ձեւավորում եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ այն համապատասխան լինի մեր երկարաժամկետ ռազմավարական շահերին եւ մենք գնում ենք այդ ճանապարհով»,- հավելել է նա: