Փաշինյան. Քննարկում ենք կոմունիկացիաների վերաբացման հարցը
![Փաշինյան. Քննարկում ենք կոմունիկացիաների վերաբացման հարցը](https://mediamax.am/datas/znews/thumb_/2021/09/1631085760_4492419.jpg)
«Մեզ համար չափազանց կարեւոր է նաեւ երկաթուղային կապի հաստատումը Ռուսաստանի եւ Իրանի հետ: Այս խնդիրը լուծելու համար Հայաստան-Ռուսաստան- Ադրբեջան եռակողմ ձեւաչափով քննարկում ենք կոմունիկացիաների վերաբացման հարցը: Վճռական ենք ջանքեր գործադրելու կոնկրետ արդյունքների հասնելու համար, գիտակցելով, որ Ադրբեջանն էլ իր հերթին ակնկալում է հաղորդակցություն ստանալ իր արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ»,- կառավարության նիստի ժամանակ ասել է նա:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ տրամադրված են վերականգնել խաղաղ գործընթացը Ադրբեջանի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:
«Կարեւորում եմ նաեւ Ադրբեջանի հետ սահմանազատում եւ սահմանագծում իրականացնելու օրակարգը, եւ մենք շարունակում ենք աշխատել դրա համար անհրաժեշտ պայմանները ստեղծելու ուղղությամբ»,- նշել է նա: