Փաշինյան․ «Հուսով եմ՝ Ադրբեջանում ընտրություններից հետո բանակցությունները լիարժեք ծավալ կստանան»
«Հուսով եմ, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո բանակցային գործընթացը լիարժեք ծավալ կստանա արդեն իսկ համաձայնեցված սկզբունքների հիման վրա՝ խաղաղության պայմանագրի լրամշակումը ավարտին հասցնելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ Վրաստանի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը «միտված է տարածաշրջանի կապակցվածության խթանմանը՝ հարգելով պետությունների ինքնիշխանությունն ու հավասարությունը եւ փոխադարձության սկզբունքները»: