Ադրբեջանը ՀՀ հետ սահմանին ստեղծել է 110 սահմանային-մարտական հենակետ
Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը՝ այդ մասին ասել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ղեկավարի տեղակալ Աբաս Խալիլովը։
Նա նշել է, որ պատերազմից հետո ադրբեջանա-իրանական սահմանին վերականգնվել է 14 սահմանապահ ուղեկալների գործունեությունը։
Խալիլովը նաեւ ասել է, որ «Ղազախի շրջանի 7 էքսլավային գյուղերի հետ կապված իրավիճակը Հայաստանի հետ սահմանի սահմանազատման առարկա է»։