ՄԻԵԴ նախագահի հետ քննարկվել է գերեվարված Կարեն Ղազարյանի հարցը
[[linked-news31247]]
ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը շեշտել է, որ մարդու իրավունքների պաշտպանության այս համակարգը բացառիկ է եւ կարող է իրապես արդյունավետ լինել միայն գործուն ժողովրդավարության պայմաններում:
[[linked-news31069]]
Ներկայացնելով անհայտ պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի դեմ Ադրբեջանում դատական գործընթացը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ դատապարտելի է միջազգային հումանիտար իրավունքի խախտմամբ առողջական ակնհայտ խնդիրներ ունեցող անձի ներգրավումը դատական գործընթացում, որը ֆարսի վերածելով՝ փորձ է արվում հավասարության նշան դնել անմեղ մարդու եւ իրական մարդասպանների միջեւ: