Արմինե Սահակյան. «Անհավանական բարի պատմությունը»
Երբ ես փոքր էի (2-րդ, 3-րդ) դասարան երևի, մոտենում էր Նոր Տարվա տոները, փնտրում էի մեր հին տոնածառը, որպեսզի զարդարեի, բայց չէի գտնում ու շատ տխրեցի:
Գնացի հորեղբորս տուն (մեր հարևանությամբ էին ապրում), որ հորեղբորս տղաների հետ խաղայի: Հորեղբայր Սոսը ինձ հարցրեց
- Ինչի՞ ես տխուր,
- Մի հին արհեստական տոնածառ ունեի շատ փոքր, էն էլ կորցրել ենք, որտեղ ման եկանք չգտանք:
Հաջորդ օրը ես տանը մենակ էի, դռան զանգը տվեցին, բացեցի տեսնեմ երկու ոստիկան:
Ինձ բարևեցին, թէ բա Արմինեն դուք եք (ես շատ վախեցել էի), Սոսի եղբոր աղջիկը.
- Այո , ես եմ,
- Հոպարդ քեզ անակնկալ ա արել:
Ոստիկանական վիլիս մեքենայից իջացրեցին մի շատ մեծ բնական տոնածառ: Հորեղբայրս ոստիկան էր աշխատում Էջմիածին քաղաքում:
Դա իմ կյանքի ամենաուրախ օրերից մեկն էր: