Պայմանագրերը պետք է հարգել, ասել է ամերիկացի դիվանագետը
«Համագործակցության օրակարգը Հայաստանը պետք է ներկայացնի։ Մենք պատրաստ ենք մեր ներդրումն ու աջակցությունն ունենալ, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կոռուպցիայի դեմ պայքարը, տնտեսության մարտահրավերների հաղթահարումը, տնտեսության դիվերսիֆիկացիան»,-լրագրողների հետ զրույցում ասել է ամերիկացի դիվանագետը։
Ջորջ Քենթի խոսքով՝ այժմ Հայաստանում ամերիկյան ներդրումների վերաբերյալ քննարկումներ կան հիդրոէներգետիկայի, հանքաարդյունաբերության ոլորտներում։
[[linked-news30595]]
«Հանքարդյունաբերության ոլորտում խոշոր ներդրում կա, որը ներկայումս վերանայվում է, եւ մենք կարեւորում ենք, որ պայմանագրերի նկատմամբ հարգանքն ապահովի։ Դա խթան կլինի ԱՄՆ ներդրումների համար»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը։
Նա տեղեկացրել է, որ հաջորդ տարվա սկզբին Վաշինգտոնում նախատեսված է հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հանդիպում։