Սահմանամերձ գյուղերի գնդակոծության վերաբերյալ զեկույց կհրապարակվի
Պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով հրապարակված զեկույցը կուղարկվի ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ ՀՀ համապատասխան պետական ու հասարակական իրավապաշտպան կառույցներին:
«Կրակոցներն ակնհայտորեն իրական վտանգ են ստեղծել խաղաղ բնակիչների եւ հատկապես՝ կանանց ու երեխաների կյանքի, նրանց առողջության համար»,- ասված է ՄԻՊ հայտարարության մեջ:
Սեպտեմբերի 2-11-ը Տավուշի մարզի Բաղանիս, Ոսկեվան, Կոթի եւ Վազաշեն գյուղերն Ադրբեջանի կողմից գնդակոծվել են: Ներկայում ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացնում այս գյուղերում: