Պաշտպանության եւ ԱԳ նախարարներն այցելել են սահմանագիծ
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ տեղում ծանոթանալով օպերատիվ իրավիճակին՝ երկու նախարարները զորամիավորման հրամանատարության հետ քննարկել են սահմանային ուղղության ծառայության առանձնահատկությունները։
Դավիթ Տոնոյանը հրամանատարությանը հանձնարարել է լինել մշտապես զգոն, չտրվել որեւէ սադրանքի, սակայն խստագույնս կանխել հակառակորդի ցանկացած առաջխաղացում։