ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել Հայաստանի նոր կառավարության հետ
ԱԳՆ հաղորդագրության համաձայն, ամերիկացի դիվանագետն ասել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Հայաստանի նոր կառավարության հետ բազմաթիվ ոլորտներում։
Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես արժեւորում է երկու երկրների միջեւ բազմաոլորտ համագործակցությունը եւ պատրաստ է շարունակել դրանց առավել զարգացման ուղղությամբ աշխատանքը։
Կողմերը անդրադարձել են նաեւ հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի ու Առեւտրի եւ ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի գործունեությանը։
Զրուցակիցները նաեւ մտքեր են փոխանակեցին տարածաշրջանային ու միջազգային հրատապ խնդիրների շուրջ։
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության խնդրին, Զոհրաբ Մնացականյանը կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, այդ թվում ԱՄՆ-ի դերակատարությունը: