Արամ Ա-ն գալիս է Հայաստան`«Անտարբեր չենք կարող մնալ»
Երեւան: Մեդիամաքս: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն այսօր առավոտյան մի քանի ժամով կայցելի Հայաստան եւ նույն օրը կվերադառնա Անթիլիաս:
Բեյրութի օդանավակայանում Cilicia TV-ի խնդրանքով անդրադառնալով Հայաստանում ծավալվող իրադարձություններին՝ Արամ Ա-ն, մասնավորապես, ասել է.
[[linked-news17882]]
«Անտարբեր չենք կըրնար մնալ հայրենի մեր ժողովուրդը հուզող խնդիրներուն նկատմամբ: Անտարբեր չենք կարող մնալ Երեւանի փողոցներում պարզված տեսարաններուն ու երեւույթներուն նկատմամբ»,- ասել է կաթողիկոսը:
«Ինչպես մեր բոլոր ընկերություններու կյանքի մեջ, նաեւ հայրենի մեր ժողովրդի կյանքի մեջ խնդիրներ կան, լուրջ մտահոգություններ գոյություն ունին, որոնք մեր զավակները երբեմն կմղեն բողոքի ու պոռթկումի:
[[linked-news15389]]
Անհրաժեշտ է, սակայն, որ խնդիրներն ու մտահոգությունները քննվին եւ լուծման ուղիներ որոնվին միասնաբար, նախագահին հովանավորությամբ եւ մեր ժողովուրդը ներկայացնող բոլոր ուժերուն միասնական ճիգով եւ թոթափած սիրո ու հասկացողության ոգիով: Այս է հարցերը լուծման առաջնորդող ճիշտ ու ապահով ճամփան: Այս է մեր սպասումը հայրենի մեր իշխանությունեն, ինչպես նաեւ հայրենի մեր ժողովուրդի սիրելի զավակներեն»,- հավելել է Արամ Ա-ն: