«Առաջին դեմք» կլինի Սերժ Սարգսյանը, ասել է Կարեն Կարապետյանը
Ապրիլի 9-ին, մեկնաբանելով ապրիլի 7-ին Սերժ Սարգսյանի հետ կայացած իր հանդիպումը, Կարեն Կարապետյանն ասել է.
«Համակարծիք էինք, որ երկրի առջեւ կանգնած մարտահրավերների եւ խնդիրների պարագայում կառավարման նոր համակարգին սահուն անցումը ապահովելը եւ վերջնական ձեւավորումը չափազանց կարեւոր խնդիր է: Նաեւ հաշվի առնելով վերջին ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիայով արձանագրված հաջողությունները՝ որոշել ենք մեր կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում այդ կոնֆիգուրացիան պահպանել եւ որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Կրկնում եմ, չափազանց կարեւոր է սահուն, արդյունավետ եւ ռիսկերը նվազեցնելով անցում կատարել կառավարման նոր համակարգին»: