Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Մեծ սպորտի ապագա աստղերը. Սոնա Ասատրյան

Մեծ սպորտի ապագա աստղերը. Սոնա Ասատրյան

Ռումինիայի Մամայա քաղաքում վերջերս կայացած շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Սոնա Ասատրյանն իր կարիերայի ամենամեծ նվաճմանը հասավ:

Մինչեւ 18 տարեկանների առաջնությունում նա հաղթող դարձավ ու Հայաստանի հավաքականին միակ մեդալը բերեց:&nbsp;

Mediamax Sport-ի &laquo;Մեծ սպորտի ապագա աստղերը&raquo; շարքում շախմատիստուհին պատմել է կարեւոր հաջողության ու շախմատի հետ իր կապի մասին:

Մարզաձեւը՝&nbsp; շախմատ

Տարիքը՝&nbsp; 18 տ.

Բնակվում&nbsp; է՝&nbsp; Երեւանում

Անձնական մարզիչը՝ Արսեն Եղիազարյան

Սովորում է՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիների 2-րդ կուրսում

Նվաճումները՝ Պատանիների ԵԱ-ի հաղթող (Մ-18 տ.), Հայաստանի չեմպիոն (Մ-10 ) ու փոխչեմպիոն (Մ-12, 14 ու 18 տ)

Մարզական կերպարը՝&nbsp; Լեւոն Արոնյանը (լավ օրինակ է, շատ դժվարություններ է հաղթահարել, որ հասնի այն ամենին, ինչ այսօր ունի)

Սիրած զբաղմունքը՝ սիրում է լեզուներ ուսումնասիրել ու սովորել
[[gallery1]]
Առաջին դասերը. Հայրս նույնպես զբաղվել է շախմատով, նա էլ ինձ ու եղբորս սովորեցրել է խաղալ: 5 տարեկան էի այդ ժամանակ, եղբայրս այդպես էլ չսիրեց շախմատը: Մոսկվայում էինք ապրում ու դպրոցում եւս անցնում էի այդ առարկան: Աշխարհի չեմպիոն Անատոլի Կարպովը խմբակ ուներ, ես էլ մեծ սիրով հաճախում էի, ուղղակի հաճույք էի ստանում: Հաճախ էր պատահում, որ մայրիկս գալիս էր ինձ տուն տանելու ու չէր գտնում, գիտեր, որ շախմատի խմբակում եմ:

8 տարեկանում վերադարձանք Հայաստան: Հայրս ինձ շախմատի ակադեմիա տարավ, որտեղ սկսեցի մարզվել Ռոման Հակոբովի մոտ: 1 տարում հերթով լրացրի կարգերն ու դարձա Հայաստանի չեմպիոն: Այնուհետեւ սկսեցի մասնակցել Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններին: Լավագույն արդյունքս մինչեւ այս տարվա հաջողությունը տասնյակում ընդգրկվելն է եղել:
[[gallery2]]
Շախմատի յուրահատկությունը. Այն շատ հարուստ խաղ է, չես կարող մեկ հատկանիշ տալ: Միաժամանակ շատ բարդ է, ինչքան ծանոթանում ես, հասկանում ես, որ խճճվում ես տարբերակների մեջ: Սպորտ լինելուց բացի նաեւ արվեստ է, սիրում եմ այդ ստեղծագործելու գեղեցկությունը, երբ կարողանում ես մտքերդ արտահայտել, ուրիշ ոչ մի մարզաձեւում այդպես չէ:

Չնայած Մխիթարյանն ասում է, որ միայն շախմատի տախտակի առաջ չէ, որ կարող ես մտածել, ֆուտբոլի դաշտում էլ է այդպես, նա ամեն փոխանցում կատարելիս մի քանի քայլ առաջ է մտածում: Ուղղակի շախմատում լավն այն է, որ քեզ համար ես պատասխանատու:

Մոտիվացիան ու վստահ խաղը. Եվրոպայի առաջնությունը շատ բարդ էր, իմ տարիքային խմբում&nbsp; մոտ 50 հոգի էինք, ես 15-րդ համարն էի, դե ֆավորիտ չէի համարվում, բայց այդպես չէի մտածում: Կարծում էի, որ վարկանիշը կապ չունի: Միայն առաջին տուրում էր համեմատաբար հեշտ մրցակից ինձ բաժին ընկել, բայց նրա հետ էլ 3 ժամ պայքարել եմ հաղթանակի համար:
[[gallery3]]
Առաջնությունում խաղս գնալով ավելի լավն էր դառնում, վախենում էի, որ ամեն ինչ այսպես սահուն ու հեշտ չի կարող ընթանալ, բայց միաժամանակ գիտեի, որ ամեն ինչ ինձնից է կախված, ինչո՞ւ պետք է պարտվեմ, եթե կենտրոնացած ու ուշադիր լինեմ: Դա մոտիվացնում էր ինձ ու դեպի լավը տրամադրում:

1-ին լուրջ հաջողությունը. 6-րդ տուրում Մարիամ Ասատրյանի հետ էի խաղում, իրար հետ միշտ էլ դժվար է մրցել, երկուսս էլ պայքարում էինք 1-ին տեղի համար, ով հաղթեր, նա էլ առաջ կգնար: Մարիամը միշտ էլ լավ է խաղում, բայց այդ օրը ես ուժեղ գտնվեցի:

ԵԱ-ում մինչեւ վերջին տուրը չեմ մտածել, որ կհաղթեմ, գիտեի, որ արդյունքը միայն իմ խաղից է կախված: Այդ պատճառով էլ չէի մտածում մրցակիցներն ինչ կանեն, կենտրոնացել էի ինձ վրա: Վերջին տուրում կարող էի նաեւ հաղթել, սակայն ոչ-ոքիով էլ ապահովում էի 1-ին տեղս, դրա համար էլ ռիսկի չդիմեցի:

Սովորաբար պարտիաներից հետո վերլուծում եմ դրանք ու փորձում սխալներս գտնել: Մամայայում էլ այդպես էր, ինձ համար ամենակարեւորն այն էր, թե որտեղ եմ սխալվել, ու կապ չունի հաղթել էի այդ պարտիայում, թե պարտվել:
[[gallery4]]
Թիմակիցների համար ցավելը. Ես Հայաստանի հավաքականի միակ մեդալը նվաճեցի, շատ ափսոս էր, որ մյուսների մոտ չստացվեց: 5-րդ տուրից հետո հանգստյան օր էր, գրեթե, բոլոր տարիքային խմբերում մեր մասնակիցները առաջին տեղերում էին ու պայքարում էին մեդալների համար: Դրանից հետո, թե ինչ տեղի ունեցավ, չեմ կարող ասել, բայց ֆավորիտները իրար հետեւից 2 տուր պարտվեցին:

Վերջին տուրից առաջ էլ շանսեր ունեինք, բայց կրկին չստացվեց: Այդ պատճառով էլ եւ ուրախ էի, եւ տխուր, չգիտեի ինչ անել: 9 օր նրանց երկրպագել եմ, ոգեւորել, տեսել ինչպես են պայքարում, ու երբ պարտվեցին, ես էլ նրանց հավասար տխրեցի: Չէի ուզում առաջնությունն այդպես ավարտվի:

Գաղտնիքները. Պարտիայի ընթացքում, իհարկե, ոչ միայն շախմատի մասին ենք մտածում, գլխումդ կարող է անընդհատ ինչ որ երգ պտտվել, ասենք՝ առավոտյան պատահաբար լսած: Նույնիսկ ամեմապրոֆեսիոնալները չեն կարող կենտրոնացումն անընդհատ պահել: Ես երբեմն խաղացողներից մեկին իմ ծանոթներին եմ նմանեցնում ու այդ մարդու հետ կապված որեւէ պատմություն հիշում:
[[gallery5]]
Շախմատում հայերին միասնությունն է օգնում, թեեւ անհատական մարզաձեւ է, բայց իրար աջակցելն ու օգնելը եւս շատ կարեւոր են: Օտար ազգերի մոտ նկատել եմ, որ իրար նկատմամբ վատ են տրամադրված, եթե իրենց մոտ չի ստացվում, ուզում են մյուսներն էլ ձախողվեն: Հայ շախմատիստների մոտ հակառակն է, մենք չենք նախանձում իրար, իսկ եթե նկատում ենք, որ որեւէ բան չի ստացվում, ամեն ինչ անում ենք մեր թիմակցին ոգեւորելու համար:

Շախմատն իր հոգեբանությամբ է յուրահատուկ, մի քանի ժամվա ընթացքում դու հասցնում ես ուրիշ մարդու ճանաչել: Մրցակցիդ քայլերից, նստելու դիրքից, ամեն ինչից երեւում է, թե ինչպիսին է նա: Լուռ շփվում եք իրար հետ՝ միմիայն քայլերով:

Սպորտի օգուտը. Շախմատն իմ մեջ կամքի ուժն է ձեւավորել, առաջ ես այսպիսին չէի, շուտ էի հանձնվում: Հիմա հավատում եմ, որ ուրիշների պես իմ մոտ էլ կստացվի, ավելի եմ սկսել հավատալ ինքս ինձ: Եվրոպայի առաջնությունում շատ պատասխանատու էի վերաբերվում աշխատանքիս, չնայած դեռ աշխատելու շատ տեղ ունեմ:

Շախմատն ինձ շատ բան է տվել, մտավոր առավելություններից բացի նաեւ մեծ շրջապատ եմ ձեռք բերել: Երբ շախմատիստների հետ եմ լինում, ինձ իմ ափսեի մեջ եմ զգում, մենք մեր աշխարհն ունենք: Հավաքների ու մրցաշարերի ժամանակ միասին ենք լինում, երբ առօրյա կյանքին եմ վերադառնում, զարմանում եմ, թե մյուսներից որքան ենք տարբերվում:
[[gallery6]]
Սեւ խաղաքարերն ու ձին. Ինձ թվում է միջնախաում եմ ուժեղ, դիրքային խաղացող եմ, սիրում եմ մարտավարություն մշակել, ինչն էլ որոշում է, թե ով է ավելի ուժեղ: Վերջնախաղն այն մարդում համար է լավ դասավորվում, ով միջնախաղում իր գործը հաջող է կատարել:

Սիրածս խաղաքարը ձին է, այն տարբերվում է բոլորից: Նախընտրում եմ սեւ խաղաքարերը: Սխալ կարծիք է, թե սպիտակներն են ուղորդում խաղը, հակառակը՝ սեւերն են ընտրում, ինչպես հակազդել նրանց ու որոշում սկզբնախաղը:&nbsp; Ինձ միշտ էլ հաճելի է սեւերով խաղալ, Եվրոպայի առաջնությունում էլ խաղս ավելի լավ էր ստացվում:&nbsp;

Դեն Բրաուն ու միստիկ&nbsp; ֆիլմերը. Ազատ ժամանակ շատ եմ սիրում գրքեր կարդալ, վերջերս Դեն Բրաունի 4 հատորներն եմ ընթերցել: Առահասարակ գիտական-ֆանտաստիկա ժանրը շատ եմ հավանում: Ֆիլմերն էլ նույն ժանրում եմ նախընտրում, ինչպես նաեւ բարդ հոգեբանականները: Օրինակ սիրում եմ &laquo;Հեղինակություն&raquo; ֆիլմը, այն շատ հետաքրքիր է, ցույց է տալիս, թե խելքի շնորհիվ մարդն ինչքան կարող է առաջ գնալ, կամ &laquo;Խաբելու պատրանքը&raquo;:

Կամքի ուժն ու նպատակները. Հաղթանակից հետո կփորձեմ ավելի ինտենսիվ մարզվել, չնայած դասերից շատ եմ բացակայել, ուսմանս դուշադրություն կդարձնեմ: Հունվարին կարեւոր մրցաշար ունեմ՝ Հայաստանի կանանց առաջնությունը, պետք է լավ պատրաստվել, ապացուցելու համար, որ այս հաջողությունը պատահական չի եղել:

Ուզում եմ լավ մասնագետ դառնալ, լավ կրթություն ստանալ, շատմատով էլ կզբաղվեմ, կհամատեղեմ այդ երկուսը՝ ցույց տալով որ նման բան անելը հնարավոր է:

Հասմիկ Բաբայան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Белорусы Дедков и Петрушко вышли в финал первого этапа Кубка России по пляжному волейболу



Мода

«585*ЗОЛОТОЙ» усовершенствовала процесс обучения новых сотрудников через механизм наставников и стажеров






Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В России замечен доступный кроссовер по цене Lada Granta: что о нем известно?





Путин в России и мире
Москва

Мантуров: на инаугурации Путина 7 мая представят обновленный Aurus Senat


Лукашенко в Беларуси и мире
Минск

Русских заявил о субсидировании новых авиарейсов до Минска




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Булат Окуджава

Программу к 100-летию Булата Окуджавы представят псковичам 13 мая 



Москва

ФСБ рассекретило свидетельство адъютанта Гитлера: СССР помог союзникам в битве при Арденнах

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net