Հայ-իտալական պաշտպանական կապերը դինամիկ զարգանում են
ՊՆ-ում նշել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերն ու համագործակցության զարգացման հեռանկարները:
Ընդգծվել է, որ հայ-իտալական պաշտպանական համագործակցության օրակարգը բավականին հագեցած է եւ վերջին տարիներին դինամիկ զարգացում է ապրում:
Որպես երկու երկրների միջեւ համագործակցության ու փոխադարձ վստահության լավագույն դրսեւորում նշվել է 2014-ից Լիբանանում համատեղ ծառայությունը՝ ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում: