Ֆրանկոֆոնյան խաղերում հայ մարզիկները նվաճել են 7 մեդալ
Վերջին մեդալը ձյուդոյի մինչեւ 90 կգ քաշային կարգում նվաճել է Գրիգոր Սահակյանը:
Հայաստանի ընտրանին Ֆրանկոֆոնյան խաղերում նվաճել է մեկ ոսկե, երեք արծաթե եւ երեք բրոնզե մեդալ, որոնցից վեցը՝ ազատ ոճի ըմբշամարտում:
Մինչեւ 70 կգ քաշային կարգի հաղթողի կոչումը նվաճել է Խաչատուր Պապիկյանը:
Մխիթար Գրիգորյանը (57 կգ), Վարուժան Կաջոյանը (74 կգ) եւ Մարզպետ Գալստյանը (86 կգ) նվաճել են արծաթե, իսկ Աշոտ Վելիցյանն (61 կգ) ու Վաղինակ Մաթեւոսյանը (65 կգ)՝ բրոնզե մեդալներ: