Երեւանում 23:00-ից հետո բարձր երաժշտություն միացնողները կպատժվեն
«Այս ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ կարձանագրվեն նման խախտումներ: Մեր համաքաղաքացիներից ստացվող յուրաքանչյուր ահազանգին անմիջապես արձագանքեք ու ձեռնարկեք համապատասխան քայլեր: Կա հստակ որոշում, համաձայն որի՝ ժամը 23:00-ից հետո մայրաքաղաքում արգելվում է բարձր երաժշտությունը: Հետեւաբար, ոչ ոք իրավունք չունի խախտելու հասարակական կարգը եւ խաթարելու մեր համաքաղաքացիների անդորրն ու հանգիստը»,- ասել է Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցությանը:
Քաղաքապետի խոսքով՝ տնտեսավորողները պետք է հստակ գիտակցեն, որ եթե մեկ անգամ արված նախազգուշացումից հետո շարունակեն խախտել սահմանված կարգը, ապա կկիրառվի համապատասխան վարչարարություն՝ ընդհուպ մինչեւ նրանց գործունեության կասեցում: