Հունաստանը կարեւորում է ՀՀ-ի հետ ռազմական գործակցության խորացումը
ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ նախարարը շնորհակալություն է հայտնել Գեորգիոս Մավրոեիդիսին Հայաստանում եռամյա գործունեության ընթացքում պաշտպանության ոլորտում հայ-հունական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար:
Գեորգիոս Մավրոեիդիսն էլ տեղեկացրել է, որ ձեռքբերված պայմանավորվածություններն ու ընթացքում գտնվող ծրագրերը կշարունակվեն, քանի որ պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցությունը կարեւորվում է Հունաստանի կողմից: