Գրան Պրիում Լեւոն Արոնյանը շարունակում է 2-րդ տեղում ընթանալ
Կայացած 4-րդ տուրում Լեւոն Արոնյանը կրկին ոչ-ոքի է խաղացել: Այս անգամ նա միավորը կիսել է Ալեքսանդր Գրիշչուկի (Ռուսաստան) հետ:
Հայ գրոսմայստերը վաստակել է 2,5 միավոր ու շարունակում է ընթանալ 2-րդ տեղում:
5-րդ տուրում Արոնյանը մրցելու է Պետեր Սվիդլերի (Ռուսաստան) հետ: