Կայացել է լողափնյա վոլեյբոլի Հայաստանի առաջնությունը
Կանանց եզրափակչում ԽՄՕՄՄ-ի կազմում Վերոնիկա Կոշկարյան-Էդիտա Ղեւոնդյան զույգը հիանալի է հանդես եկել ու 2:0 հաշվով հաղթել ԵՊԼՀ-ին: 3-րդ տեղը զբաղեցրել է «Նժդեհը»:
Տղամարդկանց որոշիչ հանդիպումն ավելի դիտարժան ու հետաքրքիր է ստացվել: Արման Միսկարյանն ու Ռազմիկ Հակոբյանը, որոնք հանդես են գալիս Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում, ուժեղ են եղել երիտասարդական ընտրանին ներկայացնող Աշոտ Բալաբեկյանից ու Անդրե Սիմոնից: Երրորդ մրցանակն էլ նվաճել է «Աջափնյակի» թիմը։