Վահան Բիչախչյանի ծառայություններով 5 ակումբներ են հետաքրքրված
Հայ ֆուտբոլիստով հետաքրքրված են «Բենֆիկան», Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը», ինչպես նաեւ երկուական իտալական ու անգլիական թիմեր: Այս մասին հայտնել է ֆուտբոլիստի գործակալ Ռուբեն Վեսմադյանը:
Ավելի վաղ Բիչախչյանին ձեռք բերելու ցանկություն էր հայտնել թուրքական «Գալաթասարայը», բայց ֆուտբոլիստն այն մերժվել էր:
«Ցանկանում ենք ֆուտբոլիստի համար թիմ գտնել, ու «Բենֆիկան» համապատասխանում է մեր պահանջներին: Բիչախչյանն ունի բոլոր հնարավորությունները հաջորդ Մխիթարյան դառնալու համար»,- Վեսմադյանի խոսքերը մեջբերում է պորտուգալական մամուլը:
Հուլիսի 9-ին Բիչախչյանն արդեն 18 տարեկան է դարձել ու կկարողանա պայմանագիր կնքել արտասահմանյան թիմերի հետ: