«Սեւանա լիճ» միջազգային մրցաշարին 10 շախմատիստներ կմասնակցեն
Նրանցից չորսը հայեր են՝ Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, Մանուել Պետրոսյանն ու Հայկ Մարտիրոսյանը։
«Սեւանա լճում» հանդես են գալու նաեւ Բասսեմ Ամինը (Եգիպտոս), Դանիիլ Դուբովը (Ռուսաստան), Իգոր Կովալենկոն(Լատվիա), Մարտին Կրավցիվը (Ուկրաինա), Դարիուշ Շվերցը (Լեհաստան) եւ Թամիր Նաբատին (Իսրայել):
Խաղերը կընթանան հուլիսի 14-22-ը Սեւանի հյուրանոցային համալիրներից մեկում։