Լիդիան Արմենիա. Հայտերի ընդունման հրավեր
Լիդիանը իրականացնում է Ընկերության կողմից սահմանված անվտանգության, որակի, բնապահպանական և սոցիալական չափանիշներին համապատասխանող արդյունաբերական ոլորտի կապալառուների նախնական ընտրություն: Համապատասխան որակավորում ունեցող կապալառուները կանցնեն Նախնական համապատասխանության մրցույթ: Համապատասխան հարցաշարը կուղարկվի կապալառուներին կամ կապալառու կոնսորցիումներին, որոնք ցանկություն կհայտնեն մասնակցել Նախնական հայտերի ընդունմանը:
Հետաքրքրված կապալառուները պետք է ունենան հետևյալ ընդհանուր որակավորումները՝
1. Աշխատանքային փորձ խոշոր արդյունաբերական ձեռնարկություններում, մասնավորապես՝ մանրացման, փոխադրման և վերամշակման հանգույցներում: Հանքային ոլորտում աշխատելու փորձը կդիտարկվի որպես առավելություն,
2. Բազմապրոֆիլ գործունեություն, որը ներառում է՝ քաղաքաշինական, բետոնային, մետաղական կոնստրուկցիաների, խողովակաշարերի, մեխանիկական, էլեկտրական սարքավորումների և գործիքների հետ կապված աշխատանքներ,
3. Որակի ապահովման/վերահսկման, շահագործման հանձնելու և ընդունման-հանձնման փաստաթղթեր կազմելու հմտություններ,
4. Կառույցների ուսումնասիրության և հատակագծման, ինչպես նաև մեխանիկական մոնտաժման աշխատանքների փորձ,
5. Մինչև 250 տոննա տարողունակությամբ ծանր ամբարձիչներով աշխատելու փորձ, ինչպես նաև ամբարձիչ աշխատանքների ընթացակարգերի մշակում և ուսումնասիրություն: Հավաստագրված ամբարձիչ սարքավորումների և կառավարման ընթացակարգերի առկայությունը պարտադիր է՝ ապահովելու համար բոլոր սարքավորումների, այդ թվում՝ հեծանների և ճոպանասարքերի համապատասխանությունը կոնկրետ նպատակի համար,
6. Ինչպես ածխածնային, այդպես էլ չժանգոտող պողպատի մասերի արտոնված եռակցում,
7. Ժամանակավոր հարթակների և վերելակների օգնությամբ բարձրությունների վրա աշխատելու փորձ,
8. Բետոնի խառնուրդի կազմի ընտրություն, որակի ապահովում/վերահսկում և առաքում, ինչը ներառում է բետոնի հանգույցի և առնվազն 50մ3/ժամում արտադրողականություն ապահովող մնացած բոլոր սարքերի ապահովում,
9. Աշխատանքների կատարման համար անհրաժեշտ մեծածավալ և միջնածավալ շինարարական սարքավորումներ:
Շահագրգիռ կապալառուները պետք է ներկայացնեն նախնական հայտ՝ նշելով ընկերության անվանումը, կոնտակտային տվյալներն ու համապատասխանան փորձի համառոտ նկարագրությունը՝ ըստ կետերի: Խնդրում ենք ուղարկել հայտերը contracts@amulsarproject.com էլ. հասցեով մինչև 2017թ. մարտի 6-ը, ժամը 17:00: Մենք կգնահատենք բոլոր այն հայտատուներին, ովքեր կարձագանքեն Նախնական հայտերի ընդունման հրավերին և կներկայացնեն մանրամասն լրացված Նախնական որակավորման հարցաշար: Միայն նախնական որակավորում անցած կապալառուները հնարավորություն կստանան մասնակցելու Ամուլսարի ծրագրի համար մրցույթին: