Հայկական գինիները կմասնակցեն Mundus Vini միջազգային մրցույթին
Հայկական գինեգործական 19 ընկերություններ փետրվարի 25-ին Գերմանիայի Նոյշտադ քաղաքում կմասնակցեն Mundus Vini 20th Grand International Wine Awards մրցանակաբաշխությանն ու գալա ընթրիքին:
Հայաստանի մասնակցությունը հնարավոր է դարձել Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի ու Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի (CBI) աջակցությամբ:
Մրցանակաբաշխությանն այս տարի մասնակցում է 52 տեսակի գինի, որոնց գնահատելու է 100 մասնագետից կազմված ժյուրին:
Գնահատումը լինելու է 100-միավորանոց սանդղակով, հաշվի են առնվելու գույնի, հոտի, համի եւ ներդաշնության չափանիշները։
Այս տարի Հայաստանը մրցույթում կներկայացնեն հետեւյալ ընկերությունները՝
1. Էդվագ Գրուպ ՍՊԸ - 365 wines
2. Վայք Գրուպ ՓԲԸ
3․Օլդ Բրիդջ ՍՊԸ
4. Քյօշ ՍՊԸ
5. Արմենիա Վայն Գործարան ՍՊԸ
6. Տիեռաս Դե Արմենիա ՓԲԸ - Կարաս
7․Գետնատուն ՍՊԸ
8. Հայլենդ Սելլարս ՍՊԸ - Koor
9․Արտաշատ Վինկոն ՓԲԸ
10․Անուշ-1 ՍՊԸ - Կատարո
11․Մեծ Սյունիք ՓԲԸ
12․Շիրակամուտ ՍՊԸ – Zara wines
13․ՎանԱրդի ՍՊԸ
14. ՎանՍևան ՍՊԸ - Voskeni wines
15. Ոսկեվազի Գինու Գործարան ՍՊԸ
16․ Մարան ՍՊԸ
17․ Տրինիտի ՍՊԸ
18. Գոլդեն Գրեյպ Արմաս ՍՊԸ
19. Վայն Հաուս ՍՊԸ - Սարդուրի