Յունիբանկը կաջակցի «Վարպետները կերտում են վարպետներ» համերգին
Յունիբանկը կաջակցի մարտի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք «Վարպետները կերտում են վարպետներ» խորագրով համերգին:
Ինչպես հայտնել են բանկում, միջոցառմանը ելույթ կունենան ՀՀ եւ ԼՀՂ երիտասարդ տաղանդավոր երաժիշտների զարգացման նպատակային ծրագրում ընդգրկված սաները` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ, եւ կհնչեն Չայկովսկու, Գրիգի, Ալ. Հարությունյանի, Լիստի եւ Ռախմանինովի ստեղծագործությունները:
ՀՀ եւ ԼՀՂ տաղանդավոր երաժիշտների զարգացման նպատակային ծրագիրը մեկնարկել է 2013թ. եւ իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
«Յունիբանկը մշտապես ամենագործուն մասնակցությունն է ցուցաբերել հասարակության կյանքում եւ ակտիվ աջակցություն տրամադրել հովանավորչական, բարեգործական եւ սոցիալական ծրագրերին, որոնք ուղղված են կրթության, արվեստի, սպորտի ոլորտների զարգացմանը: Այս համերգի աջակիցը լինելով` բանկն ուրախ է նպաստելու տաղանդավոր պատանի երաժիշտների առաջխաղացմանն ու երիտասարդության շրջանում դասական երաժշտության հանրայնացմանը»,- նշել են բանկում: