Հայբիզնեսբանկը դարձել է «Ռոսգոսստրախ Արմենիա»-ի մրցույթի հաղթող
Հայբիզնեսբանկի գլխամասային գրասենյակի վարկային ստորաբաժանման աշխատակից Արտյոմ Պետրոսյանը «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության կողմից ճանաչվել է «Ապահովագրական պրոդուկտների լավագույն վաճառող» եւ արժանացել դեպի ԱՄԷ ուղեւորության փաթեթի:
Ինչպես հայտնել են բանկում, Արտյոմ Պետրոսյանը գրանցել է ապահովագրական պրոդուկտների վաճառքի եւ կնքված պայմանագրերի քանակով ամենաբարձր ցուցանիշը:
Բանկում հիշեցրել են, որ մրցույթն անցկացվել է 2016թ. մայիսի 2-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը, որին մասնակցել են ապահովագրական ընկերության գործընկեր ինը առեւտրային բանկեր:
Մրցույթի հիմնական նպատակն է եղել աշխատակիցների մոտիվացիայի միջոցով ավելացնել ապահովագրական պրոդուկտների գործակալական վաճառքի ծավալներն ու ապահովագրական ծառայությունների տարածումը: