Քննարկվել են Սյունիքի եւ Լոռու ներդրումային ծրագրերը
ՀՀ կառավարությունն այսօր քննարկել է Սյունիքի եւ Լոռու մարզերից ստացված ներդրումային ծրագրերի փաթեթները:
Ինչպես հայտնել են կառավարության մամուլի ծառայությունից, Սյունիքի ծրագրերը հիմնականում գյուղտեխնիկայի մատակարարման բազայի ձեւավորման, սառնարանային տնտեսությունների հիմնման, օրգանական գյուղմթերքի վերամշակման վերաբերյալ են:
Լոռու մարզից ներկայացվել են հացի արտադրության, ֆերմերային տնտեսությունների ստեղծման, թղթե տոպրակների արտադրության, գյուղմթերքի վերամշակման ծրագրեր:
Վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքով՝ շահագրգիռ գերատեսչությունները պետք է ակտիվ համագործակցեն մարզերի գործարարների հետ, որպեսզի կառավարությունում քննարկման ներկայացվեն նախապես գնահատված եւ տնտեսապես հաշվարկված ծրագրեր:
«Հավանություն ենք տալու տրամաբանական, նոր աշխատատեղեր ստեղծող ծրագրերին ու լավ գաղափարներին»,- ասել է Կարեն Կարապետյանը: