Իջեցվել է Իրանում ՀՀ մեքենաների համար երաշխիքային գումարը
Հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաներն այսուհետ կարող են ժամանակավորապես Իրան մուտք գործել` նախկին $500 փոխարեն վճարելով շուրջ $90-ի հասնող երաշխիքային գումար:
Այս մասին հաղորդում է Հայաստանում Իրանի դեսպանության ֆեյսբուքյան էջը:
«Ավտոմեքենաներն Իրանի տարածքում կարող են գտնվել առավելագույնը երեք ամիս, իսկ Հայաստան վերադառնալիս վճարված երաշխիքային գումարը հետ կվերադարձվի ավտոմեքենայի սեփականատիրոջը»,- տեղեկացնում է դեսպանատունը: