Եվրոպական ներդրումային բանկը կաջակցի ՀՀ-ում գինեգործության զարգացմանը
Դեկտեմբերի 7-ին Լյուքսեմբուրգում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հանդիպում է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) նախագահ Վերներ Հոյերի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները։
Ինչպես հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման արդյունքում ձեռք են բերվել հետեւյալ համաձայնությունները.
- ԵՆԲ օժանդակությամբ Հայաստանում իրականացնել գինեգործության զարգացման ծրագիր՝ օժանդակելով մասնավոր հատվածին:
- Քննարկել ՓՄՁ աջակցությանն ուղղված համապատասխան ծրագրերի իրականացումը՝ ներգրավելով ՓՄՁ ԶԱԿ-ը:
- 2016 թ.-նի գարնանը Հայաստանում անցկացնել սեմինար՝ նվիրված ԵՆԲ գործիքներին եւ ԵՆԲ ներգրավվածության բարձրացմանը Հայաստանի ենթակառուցվածքային, ինչպես նաեւ մասնավար հատվածում իրականացվող ծրագրերում։