Հայաստանում օտարերկրյա ներդրումներն աճել են, ասել է Ճշմարիտյանը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը կառավարության այսօրվա նիստում տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանում օտարերկրյա ներդրումների աճ է գրանցվել, ընդ որում՝ արդեն բոլոր ուղղություններով:
Նախարարը որոշ մանրամասներ է ներկայացրել նաեւ Ամուլսարի հանքավայրի շահագործման առնչությամբ: Նա նշել է, որ «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունը համաձայնության է եկել ֆինանսական խմբերի հետ ծրագրի մեկնարկի, ֆինանսական եւ ներդրումների շուրջ. իրականացվելու է $325 մլն-ի ներդրում:
«Նշվածին կգումարվի նաեւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ներդրումը, որի արդյունքում ներդրման մոտավոր ծավալը կկազմի $460-480 մլն»,-ասել է Կարեն Ճշմարիտյանը՝ հույս հայտնելով, որ աշխատանքի արդյունքում ոսկու ձուլակտորների արտադրության կազմակերպումը Հայաստանում արդյունավետ կդառնա: