7,6 մլն դրամ՝ Սեւանում ձկան եւ խեցգետնի պաշարների հաշվառմանը
![7,6 մլն դրամ՝ Սեւանում ձկան եւ խեցգետնի պաշարների հաշվառմանը](http://www.banks.am/files/news/2015/07/08/070823131881.jpg)
ՀՀ կառավարությունը 7 մլն 624 հազ. դրամ (մոտ $16 հազ.) կհատկացնի բնապահպանության նախարարությանը՝ Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի պաշարների հաշվառման համար:
Համապատասխան որոշումը գործադիրը կայացրել է այսօրվա նիստում:
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի փոխանցմամբ՝ հատկացումը բխում է «Սևանա լճում եւ նրա ջրահավաք ավազանում ձկան եւ խեցգետնի պաշարների հաշվառման ծառայություններ» ծրագրի իրականացման անհրաժեշտությունից:
Գումարը կհատկացվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից: