Հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դին՝ կախված վիճակում, կատարվում է քննություն․ ՀՀ ՊՆ
Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 23-ին` ժամը 06.30-ի սահմաններում, Պաշտպանության նախարարության N զորամասի մերձակա տարածքում հայտնաբերվել է զորամասն ինքնակամ լքած 19-ամյա ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի դին՝ կախված վիճակում (Վանաձորի ԶԿ): Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: