Դամասկոսում պայթյունի զոհերի թիվը հասել է 18-ի
Դամասկոսում այսօր մահապարտ-ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի։ Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը։ Նշենք, որ այսօր առավոտյան տեղի լրատվամիջոցները հայտնեցին, որ մահապարտ-ահաբեկիչների երեք մեքենաներ շարժվել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի ուղղությամբ։ Ոստիկաններին հաջողվել է երկուսին ոչնչացնել նախքան Դամասկոս հասնելը, իսկ երրորդ մահապարտ-ահաբեկչին հաջողվել է մտնել մայրաքաղաք և մայրաքաղաքի կենտրոնական մասում գործի դնել իրեն ամրակցված պայթուցիկ սարքը... Читать дальше...