Պորտուգալիան՝ Եվրո-2016-ի եզրափակիչում
Պորտուգալիայի հավաքականը, չորեքշաբթի երեկոյան Լիոնում կայացած կիսաեզրափակիչում 2:0 հաշվով առավելության հասնելով Ուելսի թիմի նկատմամբ, դուրս եկավ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Գնդակները խփեցին Կրիշտիանու Ռոնալդուն՝ 50-րդ րոպեին, և Նանին՝ 53-րդ րոպեին։ Սա Պորտուգալիայի՝ հանդիպման հիմնական ժամանակում տարած առաջին հաղթանակն է Ֆրանսիայում անցկացվող Եվրո-2016-ի եզրափակիչ փուլում։ Մինչ այս խաղը Պորտուգալիան երեք ոչ-ոքի էր խաղացել F խմբի մրցաշարում, 1/8 եզրափակիչում Խորվաթիայի հավաքականին հաղթել էր լրացուցիչ 30 րոպեներին խփած միակ գոլով... Читать дальше...