Եվրո-2016. Առաջին կիսաեզրափակիչը՝ Պորտուգալիա-Ուելս
Ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության առաջին կիսաեզրափակիչի երկրորդ մասնակիցը Ուելսի հավաքականն է, որը եզրափակիչ դուրս գալու համար հուլիսի 6-ին Լիոնում կխաղա Պորտուգալիայի հետ։ Ուրբաթ երեկոյան Լիլում կայացած քառորդ եզրափակիչ հանդիպմանը Ուելսի հավաքականը 3:1 հաշվով առավելության հասավ Բելգիայի նկատմամբ, ընդ որում, խաղի հաշիվը բացել էին բելգիացիները։ Սա արդեն իսկ աննախադեպ հաջողություն է Ուելսի հավաքականի համար, որն առաջին անգամ է մասնակցում Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին, իսկ աշխարհի... Читать дальше...