Հունաստանում ընդունվեց կենսաթոշակային բարեփոխումների օրենքը
Հունաստանի խորհրդարանը ընդունել է կենսաթոշակային բարեփոխումների ու հարկերի բարձրացման մասին օրինագիծը, ինչով երկիրը հնարավորություն է ստանում միջազգային կառույցներից ֆինանսական օգնություն ստանալ։ Օրինագիծը արժանացել է բուռն քննադատության, երկրում դրա դեմ գործադուլներ են անցկացվել։ Բարեփոխումը ենթադրում է սոցիալական վճարների կրճատում, հարկերի բարձրացում։