ՀՀ դեսպանը հանդիպումներ է ունեցել Ուրուգվայի ղեկավարության հետ
Ուրուգվայում Հայաստանի դեսպան Ալեքսան Հարությունյանը վերջին օրերին հանդիպումներ է ունեցել Մոնտեվիդեոյում՝ հանգամանալից ներկայացնելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։ Հայաստանի դեսպանին ընդունել են երկրի փոխնախագահ Ռաուլ Սենդիկը, խորհրդարանի նախագահ Ջերարդո Ամարիլլոն, արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան, փոխնախարար Խոսե Կանսելան։ Հարությունյանը փաստեր է ներկայացրել խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի զինվորների կողմից կատարված անմարդկային ոճիրների մասին։... Читать дальше...