Աֆղանստանի նախագահը պաշտոնական այցով Բաքվում է
Այսօր Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանի Ահմադզային պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։ Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Աֆղանստանի նախագահին օդանավակայանում դիմավորել է առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը: Այնուհետև Աշրաֆ Ղանիին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, երկու պետությունների ղեկավարների առանձնազրույցին հաջորդել են ընդլայնված կազմով բանակցությունները: