Նալբանդյանը կմեկնի Բրյուսել, կմեկնարկեն ԵՄ հետ նոր փաստաթղթի բանակցությունները
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 7-ին կայցելի Բրյուսել։ Եվրոպական միության կենտրոնակայանում Հայաստանի արտգործնախարարը և Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին կազդարարեն Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը։ Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ նույն օրը կկայանա Նալբանդյանի և Մոգերինիի հանդիպումը... Читать дальше...