ԲՀԿ առաջնորդը զինյալներին. Չի կարելի Ալիևին քարտ-բլանշ տալ
Քաղաքական հարցերը չի կարելի լուծել բռնությամբ և արյունահեղությամբ: ԱրմԻնֆո գործակալության թղթակցին նման կարծիք է հայտնել Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը, մեկնաբանելով «Նոր Հայաստան» շարժման անդամների կողմից ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի զինված գրավումը:
«Այո, մեր երկրում շատ պրոբլեմներ կան, կան պրոբլեմներ, որոնք անհապաղ լուծման կարիրք ունեն, բայց դրանցից ոչ մեկը չի կարող լուծվել նման ճանապարհով: Դա ամենասխալ ճանապարհն է»,-հայտարարել է նա, ընդգծելով, որ բռնությամբ և ոչ դեմոկրատական մեթոդներով չի կարելի հասնել դեմոկրատական բարեփոխումների: Նա հատկապես այս մեթոդներն է անընդունելի է համարում մեր երկրի համար, որն ունի ղարաբաղյան չլուծված պրոբլեմը:
«Չի կարելի նման քարտ-բլանշ տալ Ալիևին: Հետևաբար, գիտակցելով ստեղծված իրավիճակի ողջ զայրույթը, որը թելադրում է զինյալների գործողությունները, կոչ եմ անում կանգ առնել, գնալ բանակցությունների և միայն այդ ճանապարհով փորձել լուծել պրոբլեմները»,-հայտարարել է պատգամավորը: Նրա խոսքով, զինյալների մեթոդները տանում են փակուղի: