Հայացք Մոսկվայից. Գորբաչովի կողմից շշից բաց թողնված ջինին այժմ ոչ ոք չի կարողանում դարձյալ շիշը մտցնել
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես արտաքին միջնորդ դատավորների միջոցով: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Մերձավոր արևելքի ինստիտուտ» անկախ գիտական կենտրոնի նախագահ Եվգենի Սատանովսկին:
«Այն կարելի է կարգավորել Խորհրդային Միության, Բարձր դռան կամ ինչ-որ իրանական շահի կայսրության հարություն առնելու դեպքում: Նման բնույթի հակամարտությունները կկարգավորվեն միայն` եթե դուք ունեք արտաքին դատավոր, որն անմիջականորեն տարածքը կառավարում է ամենօրյա ռեժիմով, և դուք դադարում եք միմյանց կոտորել: Լոնդոն, Ստամբուլ, Մոսկվա, թեկուզ` Պեկին», - ընդգծել է վերլուծաբանը:
Սատանովսկին համոզված է, որ Հարավային Կովկասի հակամարտությունները պայթեցվել են Գորբաչովի ժամանակների հերոս քաղաք և ԽՍՀՄ մայրաքաղաք Մոսկվայում` հրեշների և անձամբ իր կողմից»: Ճիշտ այնպես, ինչպես հայտնի խռովությունը` «դուք, ինչ-որ, շատ անկախություն եք ուզում, եկեք գործարկենք հին մեխանիզմները, իսկ հետո դուք կսլանաք Մոսկվա` հաշտություն փնտրելու» սխեմայի հիման վրա:
«Միխայիլ Սերգեևիչը խելքի շատությունից, իրոք, չէր հասկանում, որ Իոսիֆ Վիսարիոնովիչի ժամանակներում ամրագրված այդ մեխանիզմները դադարել են աշխատել այն բանից հետո, երբ այլևս հնազանդեցնելու բան չկար: Նա անդադար դեսուդեն էր ընկնում և հիմարություններ անում Մերձբալթիկայում, Թբիլիսիում, Ադրբեջանի Սումգայիթում: Տղերքը ջինը շշից բաց են թողել, և ահա նա թռչում է հիմա, իսկ նրան հետ քշել և շիշը փակել` ոք չի կարողանում», - ամփոփել է Սատանովսկին: