Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Դեն Բիլզերյանի նկատմամբ և Ինտերպոլի գծով հայտարարել է որոնում
Արմինֆո. Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ամերիկյան միլիոնատեր, Պոկերի արքա Դեն Բիլզերյանի նկատմամբ, ով վերջերս այցելեց Լեռնային Ղարաբաղ:
«Գլխավոր դատախազությունը «պարզել» է, որ այս տարվա օգոստոսի 28-ին Բիլզերյանը Հայաստանի տարածքում մի խումբ անձանց հետ հանցավոր պայմանավորվածություն ձեռք բերելով` կազմակերպված հանցախմբի կազմում խախտել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապօրինաբար հատել է Ադրբեջանի Հանրապետության սահմանները` հայտնելով Ղարաբաղում»։
«Ադրբեջանի օկուպացված հողերում նա ապօրինաբար ձեռք է բերել նռնակներ, հրացան, հրազենային զենք ու ցուցադրաբար կրակ է բացել, նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ ԱՀ ՔՕ 228.3 և 318.2 հոդվածների հատկանիշներով: Նրա որոնումներով կզբաղվի Ինտերպոլը»,- հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը:
Նշենք, որ Բիլզարյանն իր ընտանիքի հետ օգոստոսի 27-ին թռավ դեպի Հայաստան: Նույն օրը, նա և նրա եղբայրը Ադամն ստացան Հայաստանի քաղաքացիություն և հաշվառնաբ կանգնեցին ՀՀ զինված ուժերում: Հաջորդ օրը, Դեն Բիլզերյանը ռազմական Մի-8 ուղղաթիռով գնաց Արցախ, այցելեց կրակագոտի և կրակեց «Բազուկա» հակատանկային ականանետից: