Ժամկետային զինծառայողի դին հայտնաբերվել է կախված վիճակում
Արմինֆո.Ժամկետային զինծառայողի դին հայտնաբերվել է կախված վիճակում:
Ինչպես հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հուլիսի 23-ին` ժամը 06.30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում հայտնաբերվել է զորամասն ինքնակամ լքած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի դին՝ կախված վիճակում (ծնված 1998թ., Վանաձորի ԶԿ): «Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն», - նշված է ՊՆ հաղորդագրությունում: