«Ո՞նց կարելի է այդպես մի մկրատով խուզել ու ասել, որ բոլորը վարկաբեկված են». Աստղիկ Գեւորգյանը՝ ՀՀԿ ցուցակում լինելու մասին
Աստղիկ Գեւորգյանը գտնում է, որ միտինգային պահվածքն է, որ փչացնում է մեր կյանքը. «Դուք պատկերացնո՞ւմ եք նույն ձեւով մենք էդ ասողներին ասենք, հիմա ես թույլ չեմ տա ասեմ ինչ: Իմ դաստիարակությունը թույլ չի տա ասեմ, որ ընդդիմադիրները, որոնք իրենց այսպես-այսպես են պահում, փառք Աստծո, անուններ ունեմ, որ ցուցակ է կազմում արդեն, չի՛ կարելի, ես դատապարտում եմ այդ կեցվածքը»: