Եվրոպայի առաջնությունում հաղթանակով մեկնարկեց միայն Լիլիթ Գալոյանը
Ռիգայում այսօր մեկնարկած շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության առաջին տուրում Հայաստանի չերս ներկայացուցիչներից հաղթանակ տարավ միայն Լիլիթ Գալոյանը: Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը բաժանեցին միավորը, իսկ Մարիա Գեւորգյանը պարտություն կրեց: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ